Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հայաստանի և Վրաստանի միջև չկան անլուծելի հարցեր. Էդվարդ Նալբանդյան

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև գոյություն չունեն այնպիսի հարցեր, որոնց կարելի չլինի լուծել բանակցությունների միջոցով.

«Հարևան երկրների միջև գոյություն չունեն հարցեր, որոնց շուրջ հնարավոր չլինի պայմանավորվածություն ձեռք բերել»։

Գրիգոլ Վաշաձեն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը կաջակցեն առկա հարաբերություններին. «Մենք պայմանավորվել էինք հանդիպել տարեկան ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, և իրագործում ենք այդ համաձայնագիրը։ Մենք պետք է հաճախ հանդիպենք, որպեսզի Վրաստանի և Հայաստանի միջև ոչ մի խնդիր չլինի։ Հենց այդ նպատակով ենք հանդիպել ես և իմ հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը։

Ցանկանում եմ ընդգծել, որ երբեք երկու երկրների միջև այնպիսի հարաբերություններ չեն ձևավորվել, ինչպես որ այսօր։ Դրանում մեծ ներդրում ունեն երկու երկրների նախագահները։ Հանդիպման ժամանակ դիտարկվել են բոլոր այժմեական խնդիրները։

Մենք կոնկրետ քննարկել ենք բարձր մակարդակի մեր այցերը, միջազգային կառույցներում համագործակցությունը, տրանսպորտային, տնտեսական և այլ ոլորտներում մեր հետագա համագործակցության զարգացումը և այլն։ Խոսք է գնացել նաև հումանիտար ասպեկտների, այդ թվում՝ Հայաստանում և Վրաստանում մշակութային շաբաթների անցկացման մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում