Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Ինչ կլինի, եթե «Կենտրոն» հեռուստաընկերությունն անտեսի ՀՌՀ կոչը

Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված՝ «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում են քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը:

«Առաջին լրատվական»-ը ՀՌՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց՝ եթե հանձնաժողովի կոչն անտեսվի, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ընթացակարգեր ունի ՀՌՀ-ն։

«Չեն կարող անտեսվել ՀՌՀ կողմից ընդունված վարչական ակտերը, որոնք պարտադիր են կատարման համար: Իսկ մենք ընդունել ենք ընդամենը հայտարարություն, որը արտահայտում է Հանձնաժողովի՝ եթերային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող անկախ պետական մարմնի մտահոգությունը «Կենտրոն» հեռուստաընկերության վերջին շաբաթվա տեղեկատվական հաղորդումների ծայրահեղ կողմնակալ բովանդակությամբ: Ուստի մեր կոչը կարող է նաև անտեսվել:

Խնդիրն այն է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում որևէ հետևանք, այդ թվում՝ պատժամիջոց (ինչպես մի շարք եվրոպական երկրներում) հեռուստառադիոընկերությունների տեղեկատվական հաղորդումների անաչառության, քաղաքական և գաղափարական բազմազանության կանոնների խախտման համար: Համեմատության համար նշեմ, որ, օրինակ, երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինը՝ Ofcom-ը, համարեց, որ այդ երկրում հեռարձակվող հեռուստաընկերություններից մեկն իր լրատվական ծրագրերում խախտել է անաչառության սկզբունքը, և այդ որոշմանը կարող են հետևել խիստ պատժամիջոցները՝ ընդհուպ մինչև շատ խոշոր տուգանք կամ հեռուստաընկերության հեռարձակման արտոնագրից զրկում:

Ինչպես տեսնում եք, Հայաստանում օրենքն ավելի «փափուկ» է, և ցանկալի է, որ մեզ մոտ գործեն հեռուստատեսությունների ինքնակառավարման և ինքնակարգավորման մեխանիզմները: Հուսով եմ, որ «Կենտրոն»-ը չի անտեսի Հանձնաժողովի հորդորը, ավելի զուսպ և անաչառ տեղեկատվական քաղաքականություն կվարի:

Նշեմ նաև, որ արգելված է կուսակցությունների կողմից հեռուստառադիոընկերությունների թե՛ ստվերային ֆինանսավորումը, թե՛ կուսակցական միջամտությունը խմբագրական և կադրային հարցերին: Այդպիսի դրսևորումները արդեն լուրջ իրավական հետևանքներ կարող են ունենալ վերգետնյա հեռարձակողների համար՝ ընդհուպ մինչև արտոնագրից զրկում: Եվ Հանձնաժողովը հուսով է, որ ինչպես «Կենտրոն»-ը, այնպես էլ այլ էլեկտրոնային լրատվամիջոցներ կպահպանեն իրենց ազատությունն ու անկախությունը»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում