Վիճակագրության համաձայն՝ Չինաստանում տարեկան գոյանում է մոտ 254 մլն տոննա աղբ, և ամեն տարի այդ ցուցանիշը աճում է։ Խնդրին լուծում տալու համար չինացիները որոշել են աղբով կերակրել խավարասերներին։
Նման մոտեցում առաջարկել է Shandong Qiaobin Agricultural Technology Co ընկերությունը, որը զբաղվում է գյուղատնտեսական տեխնոլոգիաների մշակմամբ: Նա կառուցել է ամերիկյան խավարասերներ բուծող գործարան, արդեն պատվերներին թիվ ու դադար չկա։

Թափոնների վերամշակման ձեռնարկությունները գնել են միջատների բանակը և նրանց կերակրել աղբով: Ընդամենը մեկ օրվա ընթացքում մեկ միլիարդ խավարասերները կարող են ոչնչացնել մինչև 50 տոննա հումք:
Հետագայում իրենց առաքելությունն ավարտած խավարասերներին վաճառում են խոզաբուծական և ձկնաբուծական ֆերմաներին, որտեղ դրանք օգտագործվում են որպես սնունդ: Այսպիսով, աղբը դառնում է նոր ռեսուրս:












































