Friday, 24 07 2026
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի

Մեզնով լցնենք քյաբաբնոցները

Նույնիսկ գանդիականության հանրահայտ բանաձևը մեզ հաջողվեց հայեցիացնել։ Մեր պայքարի և ազատության հանգրվանը, պարզվեց, բանալ քյաբաբնոցն է։ Զանգվածային քեֆերը, թիմակիցների խնջույքները, որոնք համարվում էին նախորդ իշխանության ամենագռեհիկ դրսևորումներից մեկը, փառահեղ կերպով շարունակվում են այսօր՝ «նոր Հայաստանում»։

Ես համարում էի ստորացուցիչ պետության, հասարակության և անձամբ ինձ համար նախկին նեխած էլիտայի անվերջանալի քեֆերը, երկրի առաջին դեմքերին գովերգող անվերջանալի կենացները, ոռնացող ռաբիսի տակ չդադարող պարերը։

Հեղափոխությունից հետո բան չի փոխվել։ Գրեթե ամեն օր համացանցում հայտնվում են նոր էլիտայի քեֆերի կադրերը։ Ամեն օր՝ նույն զանգվածները, նույն դոփյունը, նոր ռաբիսը։

Վերջինը Սասուն Միքայելյանի հաղթանակի քեֆն էր։ Գոնե մեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է զուսպ տոնել, իսկ ամենամեկը կարո՞ղ է հուշել, որ կարելի է պարզապես չտոնել։ Ո՞ր հաղթանակն ենք տոնում, ո՞ւմ նկատմամբ։ Ստացած 31, 25, 22, 20, և մյուս՝ իրավիճակային հազարներից պետք է մտահոգվել։

Դա տոնի առիթ չէ․ ՀՀԿ-ի հաղթական սալյուտից և օջախահարսնաքարերից ինչո՞վ եք տարբերվում։ Եվ «мы не нищие, понимаете, ребята?»։ Որպես ռուսաց լեզվի գիտակ՝ Սասունը հավանորեն գիտի, որ կան նաև այլ ձևակերպումներ, ինչպես, օրինակ՝ «они такие бедные; у них есть только деньги»։

Բայց իմ ասածը բացարձակ Սասունին չի վերաբերում։ Ինչ-որ տեղ ես նրան հասկանում եմ, որովհետև նա այդպիսին է և երբեք չի էլ փորձել բարձրաշխարհիկ ռեֆորմիստ խաղալ։ Բայց այդ բոլոր քեֆերին մշտական մասնակցություն է ունենում նոր իշխանության՝ իբր արևմտյան արժեքներ կրող, իբր նախկինը մերժած, կրթյալ, ինտելեկտուալ հատվածը։

Այդ դեպքում բացատրեք՝ ո՞րն է հեղափոխության արժեհամակարգային տարբերությունը։ Ես, օրինակ, գտնում եմ, որ երկրի քաղաքական իշխանությունը չի կարող քեֆչի լինել, ես գտնում եմ, որ ամեն ընտրված քաղաքապետ ու ռեյտինգային պատգամավոր չի կարող մի քանի հարյուր հոգանոց քեֆեր աներ։ Ուղղակի չի կարող, ուղղակի նրանց պետք է արգելել։

Ես գտնում եմ, որ աղքատության նման տոկոս ունեցող՝ մոտ մեկ միլիոն աղքատ բնակչությամբ երկրում, դոմիկներում ապրող հազարավոր ընտանիքներ ունեցող երկրում վերնախավը չի կարող նման ճոխության և ինտենսիվության քեֆեր կազմակերպել։ Ամեն ինչից զատ՝ ամոթ է։

Հայկական քեֆերի սոցիոլոգիան շատ պարզ է. ամեն քեֆի կազմակերպչին, իրոք, մի պահից թվում է, թե հավաքվածներն իր համակիրներն են, գաղափարակիցները, թե հենց իր կենացի մեջ են նրանք տեսնում ազգի փրկիչին, ազգային հերոսին և այլն։ Սոցիոլոգիան մատնում է որ, օրինակ, Սասունի քեֆի մասնակիցների զգալի մասը 7-8 ամիս առաջ մասնակցում էր կա՛մ Կովալենկո Շահգալդյանի, կա՛մ Արամ Հարությունյանի, կա՛մ մեկ այլ ՀՀԿ-ականի քեֆին։ Հրազդանում արտահերթ բնակչափոխություն չի եղել, չէ՞։ Իսկ կենացների բովանդակությունը լրիվ նույնն է։

Եվ վերջում՝ ամենակարևորի մասին. ցանկացած պրոգրեսիվ էլիտա իրեն կարճ ժամանակում կարող է սպառել քյաբաբնոցներում։ Էլիտան պետք է ընտրի. ինքը կա՛մ աշխատասենյակներում է, կա՛մ օբյեկտներում։ Դրանք սովորաբար չեն համատեղվում, մանավանդ՝ ադրբեջանաթուրքական բանակի առաջ կանգնած երկրներում։

Որևէ իշխանության դեռևս չի հաջողվել ռեստորանների պատերի ներսում ճիշտ գնահատել վտանգները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները։ Դրանք այլ միջավայր, այլ մթնոլորտ և այլ սեղանակիցներ պահանջող խնդիրներ են։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում