Sunday, 12 07 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել

«Այն առիթն է, որպեսզի մենք բոլորս մեկ անգամ կանգ առնենք և մտածենք ի՞նչ ենք անում». Աննա Հակոբյան

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը: Իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ համերգն առիթ է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու աշխարհի բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք այդ ծանր օրերին կանգնեցին Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:

«Շվեյցարիան Հայաստանի մեծ բարեկամն է և ինչպես իսկական բարեկամ, երկրաշարժի օրերին բոլոր հնարավոր միջոցներով օգնության ձեռք մեկնեց մեզ: Ինձ համար շատ հուզիչ և տպավորիչ էր Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի պատմած պատմությունը, որի կենտրոնում հայ համայնքի հայտնի և հարգված անձնավորություն Մայք Բարոնյանն է:

Այդ տարի երկրաշարժից անմիջապես հետո Մայք Բարոնյանը քայլելիս է եղել Շվեյցարիայի քաղաքներից մեկի Շաֆհաուսի փողոցներից մեկով և նկատել է մի մարդու ձեռքին փոքրիկ ցուցանակ: Մոտեցել և տեսել է, որ ցուցանակի վրա գրված է «Օգնեք Հայաստանին»:

Այնքան շատ բան կա այս պատմության մեջ, և մենք այնքան շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին այս վերաբերմունքի համար»,-ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ինչպես երկրաշարժի օրերին, այնպես էլ դրանից հետո Շվեյցարիայի օժանդակությունը եղել է անգնահատելի:

Աննա Հակոբյանը նշել է, որ այսօր աշխարհը բարության, մարդասիրության, միմյանց սիրելու և օգնելու կարիք ունի ավելին քան երբևէ: «Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում տասնյակ հազարավոր մարդիկ տառապում են ցեղասպանությունների հետևանքով, պատերազմներից և տեղահանություններից և, դժբախտաբար, մարդկությունը ավելի ու ավելի սառնասրտորեն է վերաբերում այս փաստին: Երկրաշարժի երեսուներրորդ տարելիցը, թերևս, այն առիթն է, որպեսզի մենք բոլորս մեկ անգամ կանգ առնենք և մտածենք ի՞նչ ենք անում»,-ասել է տիկին Հակոբյանը:

Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանն էլ փաստել է, որ երկրաշարժից հետո տեղի ունեցած համամարդկային միասնությունը մարդասիրության յուրօրինակ արժեք էր, համամարդկային միասնության և պատասխանատվության ճշմարիտ օրինակ: «Հաղթահարել այդ աղետը կլիներ շատ ավելի բարդ առանց միջազգային հանրության աջակցության: Շվեյցարիան և շվեյցարացի ժողովուրդը եղել են այդ աջակցության առաջատարը»,- նշել է Անահիտ Հարությունյանը: Համերգին թավջութակահար Աստրիդ Սիրանոսյանի, քանոնահար Նարեկ Գազազյանի և դաշնակահար Արտավազդ Խաչատրյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգը եզրափակվել է «Քեզ համար Հայաստան» երգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում