Tuesday, 14 07 2026
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը

Արցախի պաշտպանության նախարարը փոխվեց. հանգուցալուծո՞ւմ, թե՞ մեծ փոփոխությունների սկիզբ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով:

Հրամանագրերից մեկով գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով ՊԲ N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Բակո Սահակյանի հրամանագրով գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության շտաբի պետ։ Պաշտպանության բանակի արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Այսպիսով՝ ըստ էության հաստատվեցին վերջին օրերի խոսակցությունները, ու վերջակետ դրվեց եռօրյա անորոշությանը։ Ամենայն հավանականությամբ՝ սկզբունքային բոլոր որոշումները կայացվել են երեկ Երևանում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպման ընթացքում։

Իհարկե, ֆորմալ առումով ՊԲ հրամանատարի փոփոխության հրամանագրերը ստորագրել է ԼՂՀ նախագահը, սակայն ակնհայտ է, որ քաղաքական որոշումները կայացվել են Երևանում ու հետևանքն են այն հակադրության, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ծավալվեց Նիկոլ Փաշինյանի թիմի ու Արցախի իշխանության մի քանի առանցքային գործիչների միջև։ Վստահաբար կարելի է պնդել, որ Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությունը ու Արցախից դրան հետևած կոշտ արձագանքներն ընդամենը առիթ էին, ու Հայաստանի և Արցախի իշխանությունների հակասություններն ավելի խորքային բնույթ ունեն ու պայմանավորված են երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ։

Արցախն իր քաղաքական, տնտեսական, ֆինանսական համակարգերով ինտեգրված է Հայաստանին ու չէր կարող անմասն մնալ այն փոփոխություններից, որոնք արձանագրվեցին Երևանում՝ մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների շրջանում ԼՂՀ իշխանությունները կորցրել էին իրենց սուբյեկտությունը՝ վերածվելով հայաստանյան քրեաօլիգարխիայի ենթակառույցի։

Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, մեծ հաշվով, հայկական հեղափոխության հետևանքն է։

Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք ՊԲ-ում տեղի ունեցած կադրային փոփոխություններով ներկա ճգնաժամը կհանգուցալուծվի՞, ու ԼՂՀ նոր իշխանության ձևավորման հարցը կթողնվի՞ 2020-ի ընտրություններին, թե՞ այսօր տրվել է գործընթացի ընդամենը մեկնարկը, ու Արցախում սպասվում են արտահերթ զարգացումներ, այդ թվում՝ Բակո Սահակյանի հրաժարականն ու նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այսօր շատ դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին՝ մանավանդ, որ Արցախում իրադարձությունների վրա ազդում են ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունները, այլ նաև նախկին համակարգի որոշ առանցքային գործիչներ։

Վերադառնալով կադրային փոփոխություններին՝ ուզում ենք կատարել մի կարևոր արձանագրում ևս։ Այս օրերին ՀՀԿ ներկայացուցիչները բացահայտ ու քողարկված ակնարկում էին, թե իբր Նիկոլ Փաշինյանը Արցախի գեներալների դեմ արշավ է սկսել՝ Արցախի հարցում զիջումներ նախապատրաստելու նպատակով։ Այսօրվա կադրային նշանակումներով այդ խոսակցությունները հօդս ցնդեցին՝ վերածվելով հիմնազուրկ բամբասանքների։

Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ու գնդապետ Ջալալ Հարությունյանն Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներ են ու մեծ հեղինակություն են վայելում զինված ուժերում։ Հատկապես Ջալալ Հարությունյանը Արցախյան առաջին պատերազմում հերոսացել է տակավին պատանեկան հասակում։

Ըստ այդմ՝ անտեղի է Արցախում տեղի ունեցած փոփոխությունները կապել կարգավորման գործընթացի հետ ու զբաղվել շահարկումներով, որոնք առիթավորվելու հնարավորություն են ընձեռում Իլհամ Ալիևին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում