Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողութունը վատացել է, շտապ օգնություն են կանչել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր: Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ:

Փաստաբանը որոշ մանրամասներ հայտնեց այսօրվա դատական նիստից: Նա նախ ասաց, որ դատարանում այսօր Մանվել Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել: «Նա հանդես եկավ մոտավորապես այն առաջին տեսաձայնագրությունը, որ հրապարակել էի, այդ ոճի ներքո: Նոր բան չկար, պարզ է, որ որ մեղքը չի ընդունում, բայց ասաց՝ եթե կան արարքներ, որոնք ինքը չի կատարել, բայց մեղսագրվում են իրեն, նաև արարքներ, որոնց մեջ մեղադրվել են ընտանիքի անդամները, Մանվել Գրիգորյանը հատարարեց, որ պատրաաստ է նաև դրա համար պատասխանատվություն կրի»,- ասաց փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողութունը վատացել է, շտապ օգնություն են կանչել:

Ասաց, որ շաքարի ցուցանիշը 20.6 էր, բայց շտապ օգնության բժիշկները որևէ լուրջ օգնություն չցուցաբերեցին: «Ինձ համար դա արտառոց չէր, մարդը վեց ամիս գտնվել է փակ տարածքում, և մեքենայով տեղաշարժելը, բերելը ծանր հիվանդին, մանավանդ երկար ժամանակ ռեժիմով դեղը, սնունդը չստանալը պետք է բերեր այս վատացմանը: Ընդմիջում հայտարարվեց, անհրաժեշտ սնունդը հասցվեց, մարդն ստացավ դեղորայքը, առողջությունը վերականգնվեց»,- ասաց նա:

Փաստաբանն այսօրվա նիստում Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար 20 մլն դրամ գրավ է առաջարկել: Ասաց, որ այդ սահմանաչափը դատարանը կարող է ավելացնել, բայց Գրիգորյանի ընտանիքը փող չունի:

«Այս փուլում Մանվել Գրիգորյանի և իր ընտանիքի անդամների ողջ գույքն արգելանքի տակ է, բայց Մանել Գրիգորյանն ազատամարտի հերոս է, այդ ճանապարհն անցնելուց ձեռք են բերում ոչ միայն թշնամիներ, կան նաև հարազատներ, մարտական ընկերներ, որոնք իրենց համեստ լուման կներդնեն: Մանվել Գրիգորյանը օլիգարխ չէ, նրա դուխն ու խիզախությունը շփոթել են ուրիշների մեծ ունեցվածքի հետ: Եվ այն դեպքում, երբ շրջանառվող տեսակետ կար, որ գրավի ընդունելի չափը 50 կամ 100 միլիոնն է, կամ ավելի մեծ գումարը, այստեղ իրատեսական գրավ է առաջարկվել, որը ըստ նախնական քննարկումների՝ հնարավոր է, որ այդ խողովակներով գա»,- ասաց Մկրտչյանը:

Փաստաբանը նաև հավելեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք է, եթե չլիներ այդ վերաբերմունքը, հիմա Գրիգորյանը կալանքի տակ չէր լինի, այնպես, ինչպես կալանքի տակ չեն նմանատիպ հոդվածներով մեղադրվող անձինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում