Sunday, 12 07 2026
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած

ՀՅԴ-ում բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին փոխելու պահանջով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման անշուշտ Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս անգամ ՀՅԴ-ն հավաքել է ընդամենը 48 822 ձայն կամ 3.89%, ինչն անցողիկ չէ։ Սա մի կողմից խոսում է այն մասին, որ հասարակությունը մերժեց նախորդ իշխանության մեջ տեղ զբաղեցրած ուժերին, մյուս կողմից, որ չներեց ՀՅԴ-ի ճամբարափոխությունը։ Սակայն այլ վերլուծություն ևս կարելի է անել։

Օրինակ այն, որ ՀՅԴ-ն այս անգամ վատ է կազմակերպել նախընտրական քարոզարշավը, սխալ կարգախոս է ընտրել, տխուր պաստառ և վստահություն չներշնչող եռյակ՝ ցուցակի առաջին համարներում։ Իսկ նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքները կոորդինացնում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ ԳՄ՝ հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Եվ չնայած ռեյտինգային թեկնածուներն այս տարի չէին զիջում անցած տարվա թեկնածուներին և նրանցից ոմանք քրտնաջան աշխատել են, սակայն արդյունքներն են էականորեն զիջում 2017-ի արդյունքներին։

Ի դեպ, ՀՅԴ-ն պետք է նոյեմբերին ընդհանուր ժողով աներ, որի արդյունքում ՀՅԴ ղեկավար մարմինը՝ Բյուրոն է ընտրվում և առաջիկա տարիների մարտավարություն է որոշվում, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ժողովը հետաձգվել է մինչև հունվարի 15-ը։ Ենթադրվում էր, որ այդ ժողովի ընթացքում Բյուրոյի կազմն ամբողջությամբ կփոխվի, մանավանդ՝ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հրաժեշտ կտա 2000 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Հրանտ Մարգարյանը, սակայն մենք տեղեկացանք, որ Ժողովի պատվիրակների ընտրության ժամանակ «հաղթել» են Մարգարյանի մարդիկ, ուստի քիչ հավանական է, որ նրան դեմ քվեարկեն, կամ՝ այլ թեկնածուի կողմ։

Բայց ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել և ներքին բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին և առհասարակ ՀՅԴ ղեկավարներին փոխելու պահանջով։ Նրանց են վերագրում ձախողումների ալիքը։ Թե որքանով հետևողական կլինի այդ պահանջը և կկարողանա՞ն արդյոք Դաշնակցությունում ևս սերնդափոխություն իրականացնել, կերևա մոտ ամիսներին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում