Ստոկհոլմի համերգասրահում ավարտվել է 2018-ին Նոբելյան մրցանակների բաշխման արարողությունը: Դրանք տրվել են բժշկության կամ ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեության ոլորտի մրցանակակիրների: Միջոցառումը հեռարձակվել է շվեդական SVT հեռուստաընկերությամբ:
Ֆիզիոլոգիայից կամ բժշկությունից մրցանակի են արժանացել Ջեյմս Էլիսոնը (ԱՄՆ) և Տասուկու Հյոնձյոն (Ճապոնիա), ֆիզիկայից՝ Արթուր Էշքինը (ԱՄՆ), Ժերար Մուրը (ԱՄՆ/Ֆրանսիա) և Դոնա Սթրիքլանդը (Կանադա):
Քիմիայից նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ֆրենսիս Արնոլդը (ԱՄՆ), Ջորջ Սմիթը (ԱՄՆ) և Գրեգորի Վինթերան (Մեծ Բրիտանիա), տնտեսությունց՝ Վիլյամ Նորդհաուսը և Փոլ Ռոմերը (ԱՄՆ):
2018-ին Նոբելյան մրցանակների գումարը կազմել է յուրաքանչյւր անվանակարգի համար 9 մլն շվեդական կրոն (1 մլն դոլար):








































