Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել

Ո՞րն էր ՀՅԴ-ի «սյուրպրիզի» գաղտնիքը

Երեկ քիչ էր մնում անակնկալ հասունանար, երբ ԿԸՀ-ն հաշվարկել էր տեղամասերից եկած տեղեկատվության երրորդ մասը։ ՀՅԴ-ն ֆավորիտների թվում էր, ու շատերին նույնիսկ մի պահ թվաց, որ ավանդական կուսակցությունը հեշտությամբ հայտնվելու է 7-րդ գումարման խորհրդարանում։ ՀՅԴ-ն երեկ ուշ երեկոյան մի քանի ժամով վերածվել էր օրվա գլխավոր անակնկալի, որովհետև նախընտրական որևէ սոցհարցում չէր վկայում այն մասին, որ կուսակցությունը կարող է հաղթահարել անցողիկության շեմը կամ նույնիսկ մոտ է դրան։

Այնուամենայնիվ, երեկ անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ Դաշնակցությունը ստացել է քվեների 3․89 տոկոսը և չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու 5-տոկոսանոց շեմը: Իհարկե, գործնական քաղաքականության առումով՝ սա համարվում է պարտություն, որովհետև ՀՅԴ-ն վերջին երկու տասնամյակում առաջին անգամ է, որ ներկայացված չի լինելու խորհրդարանում, մյուս կողմից՝ կուսակցությունը ստացել է պատկառելի ձայներ, այս անգամ՝ առանց իշխանության ռեսուրսի աջակցության, ու բնավ էլ չի կարելի նրան լուզեր անվանելը, մանավանդ, որ ՀՅԴ-ն ունի բազմաֆունկցիոնալ առաքելություն՝ իր համազգային օրակարգի բերումով։

Այնուամենայնիվ, ո՞րն էր ՀՅԴ-ի չստացված էլեկտորալ սյուրպրիզի գաղտնիքը։

ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է՝ իր կուռ համակարգով, կարգապահ շարքերով, ու այս հանգամանքն, անշուշտ, դեր խաղացել է, սակայն չմոռանանք, որ այս փաստը չօգնեց, որպեսզի Երևանի ավագանու վերջին ընտրություններում կուսակցությունը, մեղմ ասած, չձախողվի։

Այս անգամ ֆիասկոն ավելի իրական էր թվում, մանավանդ ՀՅԴ-ն իր էլեկտորալ դաշտում ուներ «Սասնա ծռերի» պես ակտիվ ու ագրեսիվ մրցակից։ Չնայած շատերը համարում են, որ հենց «Սասնա ծռերի» «ֆենոմենը» խորհրդարանական ընտրություններում օգնեց ՀՅԴ-ին։ Ըստ ամենայնի՝ այս վարկածն այնքան էլ հիմնազուրկ չէ, որովհետև հասարակության ազգայնական հատվածը, ամենայն հավանականությամբ, որոշեց ընտրել չարյաց փոքրագույնը, այլ խոսքով՝ ՀՅԴ-ին, որի ծրագրերը շատ ավելի իրատեսական են, իսկ կուսակցությունը, այսպես ասած, համակարգային ու կանխատեսելի է։

Մյուս կողմից՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ին հաջողվեց զերծ մնալ հակադիր ճամբարների թիրախավորումից ու աշխատել իր էլեկտորալ ռեսուրսը կոնսոլիդացնելու ուղղությամբ։ Սա էլ հանգամանք է, որն էապես նպաստեց ՀՅԴ-ի հաջողությանը։

Սակայն չի բացառվում նաև Ռոբերտ Քոչարյանի գործոնը։ Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ երկրորդ նախագահը ստվերային աջակցություն է ցուցաբերել ՀՅԴ-ին՝ փորձելով նրա միջոցով որոշակի հենարան ստեղծել խորհրդարանում։ Այս վարկածը փաստացի հիմնավորում դեռ չունի, սակայն այն բացառել նույնպես չի կարելի, մանավանդ՝ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ունեն համագործակցության հարուստ փորձ։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅ Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների»,- այսօր հայտարարել է ՀՅԴ-ն:

Իր այսօր հրապարակած հայտարարությունում Դաշնակցությունը նշում է իր պարտության պատճառը. «Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման: Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից: Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում: Ձևավորվում է Ազգային ժողով՝ առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»:

ՀՅԴ-ի շատ գնահատականներ գուցե նույնիսկ օբյեկտիվ են, սակայն մեր կուսակցություններից շատերը շարունակում են պարտության պատճառներն իրենցից դուրս փնտրել, ինչի հետևանքով վերանում են նույնիսկ տեսական հույսերը, թե նրանք կարող են արդիականացվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում