Sunday, 12 07 2026
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ

ԵՄ հիմնադրամը կշարունակի Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը

Անցյալ տարվա հուլիսին Եվրամիության կողմից ստեղծված Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը պատրաստ է շարունակել Հայաստանի ժողովրդավարական հասարակության ֆինանսավորումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է հիմնադրամի նախագահ Եժի Պոմյանովսկին: 

«Հայաստանը եղել է և մնում է այն երկիրը, որը մենք կարևորում ենք: Թեև մենք հասկանում ենք, որ իրավիճակը հիմա բարդ է, Եվրամիության հետ հարաբերությունները դանդաղում են, Ասոցացման համաձայնագիր չկա, Արևելյան հարևանության ծրագրերին Հայաստանի մասնակցությունը գնալով նվազելու է, այդուամենայնիվ, մենք դեռ հավատում ենք, որ կա Հայաստանի հասարակության մի մեծ խումբ, որի համար եվրոպական արժեքներն ու Եվրոպայի հետ ինտեգրացիան մնում է ռազմավարական և պատմական ընտրություն», – նշել է Պոմյանովսկին:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը ստեղծվել է ժողովրդավարության համար պայքարողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:  Հարավային և Արևելյան հարևանության 15 երկրներում ժողովրդավարական նկրտումներ ունեցող հասարակական կազմակերպություններ, ակտիվիստական խմբեր, անհատներ, լրագրողներ կարող են դիմել այս հիմնադրամին` Եվրամիության կողմից առանց եվրոպական բյուրոկրատիայի ֆինանսական աջակցություն ստանալու համար: Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի 200 հասարակական կազմակերպություններ ու անհատներ հինգ ամսվա ընթացքում դիմել են այդ հիմնադրամին, նրանցից 36-ը ստացել են աջակցություն:

«Տեսնելով, թե ինչ է այսօր կատարվում Կիևում կամ Կահիրեում, մենք հասկանում ենք, որ ֆոնդը հիմնելու դրդապատճառները դեռ ուժի մեջ են, և մարդիկ կարիքն ունեն մի ճկուն և պակաս բյուրոկրատական քաշքշուկներով կազմակերպության, որը կօգնի մարդու իրավունքների, քաղաքական ազատության և ակտիվիզմի հարցերում», – ասել է հիմնադրամի նախագահը:

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի բյուջեն 26 միլիոն եվրո է: Դիմորդները կարող են աջակցություն ստանալ 80-200 հազար եվրոյի շրջանակներում: Ադրբեջանում այս հիմնադրամը, օրինակ,  ֆինանսավորել է  հայտնի ընդդիմադիր բլոգերներ Հեբիբ Մյունթեզիրի ու մի քանի անգամ ազատազրկված Էմին Միլլիի հիմնադրած ինտերնետային «Մեյդան ԹիՎի»-ն, Հայաստանում` փոքրամասնությունների իրավունքների և հավասար հնարավորությունների համար պայքարող հասարակական կազմակերպություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի 2013-ի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Եվրամիության հիմնադրամի քաղաքականությունը Հայաստանի և այնտեղ գործող քաղաքացիական հասարակության հանդեպ կարո՞ղ է փոխվել, Պոմյանովսկին արձագանքել է․ – «Թե՛ այդ հայտարարությունից առաջ և  թե՛ հետո մենք հավասարապես շարունակելու ենք Հայաստանում աջակցել նրանց, ովքեր կարծում են, որ եվրոպական արժեքներն ու Եվրոպան Հայաստանի համար ճիշտ տարբերակ են, բայց մենք համոզված ենք, որ փոփոխությունը և պատմական ընտրությունը դրսից չպետք է ներդրվեն Հայաստանում, այլ պետք է ծնվեն ներսում` հենց հայերի կողմից: Բայց միաժամանակ, երբ դա ներսում ծնվի, կստանա նրանց աջակցությունը, ովքեր նույն արժեհամակարգն ունեն: Այնպես որ, Լեհաստանում, Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում ապրող մարդիկ, ովքեր կիսում են հայերի հետ նույն արժեքները, կաջակցեն նրանց: Մենք էլ կաջակցենք»:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում