Tuesday, 21 07 2026
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Ահա և վերջ, իսկ ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Եվ այսպես, ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները, ըստ որոնց՝ պարզ է խորհրդարանի ընտրության, այսպես ասած, մրցանակային եռյակի կազմը: Ինչպես և սպասվում էր, բացարձակ մեծամասնություն է ստացել «Իմ քայլը» դաշինքը՝ 70 տոկոսից ավելի: Երկրորդ և երրորդ տեղերում են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որոնք համապատասխանաբար հավաքել են 8,27 և 6,37 տոկոս ձայն: Այդպիսով, խորհրդարանի արտահերթ ընտրության անցողիկ շեմը հաղթահարել են այդ երեք ուժերը:

Ինչպես տեսնում ենք, նախկին իշխող կոալիցիայից որևէ մեկը՝ ՀՀԿ-ՀՅԴ, չի անցնում խորհրդարան, և սա ըստ էության յոթամսյա հեղափոխական գործընթացի ոչ միայն տրամաբանական և ողջունելի ավարտն է, որն անշուշտ լիակատար կարող էր լինել, եթե խորհրդարանում չհայտնվեր նաև նախկին իշխող համակարգի առանցքային դերակատարներից մեկը՝ ԲՀԿ-ն: Սակայն մյուս կողմից՝ հասկանալի է նաև, որ այս ուժը հանրային որոշակի շերտերի համար դիտարկվում էր այլ հարթության վրա, միաժամանակ դեր էր խաղում նաև որոշակի ենթակառուցվածքային կայացածությունը, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանի սեփականատիրական հանգամանքի բերումով՝ ներառյալ նաև նրա տնտեսական ռեսուրսներն ու անշուշտ հանրային որոշակի խարիզման: Սակայն աներկբա է, որ այս տեսքով ԲՀԿ-ն կյանք չունի Հայաստանի քաղաքական հեռանկարում, և կուսակցությունը կա՛մ կենթարկվի լրջագույն ռեբրենդինգի, և Գագիկ Ծառուկյանը կդադարի անձնական ներկայություն ունենալ քաղաքական դաշտում՝ որպես խոշոր սեփականատեր, դադարելով համեմատվել Թրամփի կամ Բեռլուսկոնիի հետ, կա՛մ հաջորդ խորհրդարանում ԲՀԿ-ն այլևս չի լինի:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», ապա այստեղ, իհարկե, հեղափոխության օրերին այդ ուժի վարքագծի ու մարտավարության հետ կապված հանրային ամենատարբեր շերտերում հարցերից դուրս, հետաքրքիր է հանգամանքը, որ փաստացի 2017-ի «Ելք» դաշինքի երկու ուժեր են խորհրդարանական անցողիկ շեմը հաղթահարող երեք ուժերից երկուսը, մեկը՝ իշխանության, իսկ մյուսը՝ փաստորեն ընդդիմադիր հիմնական ուժ լինելու հավակնորդության կարգավիճակով: «Լուսավոր Հայաստանն» այդ իմաստով իհարկե դեռ պետք է անցնի բավականին տևական մի ճանապարհ: Ընդ որում, քաղաքական ուժ դառնալու ճանապարհին այդ տևականությունը պետք է անցնի նաև «Իմ քայլը» դաշինքը, քանի որ այն, որպես այդպիսին, դեռևս հեղափոխական ուժ է:

Այդ իմաստով անշուշտ Հայաստանը կանգնել է քաղաքական վերափոխումների մեծ ճանապարհին, և խորհրդարանի արտահերթ ընտրությունը այդ ճանապարհի յուրօրինակ մեկնարկ լինելով՝ ըստ էության արձանագրել է որոշակի հաջողություն: Եթե պայմանական դիտարկենք իրավիճակը թվային հարաբերակցությամբ, ապա նոր ուժերը 2:1 հաշվով հաղթանակ են տանում հին համակարգի նկատմամբ:

Սա իհարկե, կրկնենք, պայմանական հաղթանակ է, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտի ապագան և իրական առաջին ընտրությունը պետք է չափվի 5 տարի անց կայանալիք ԱԺ հերթական ընտրությանը: Իսկ այդ առումով, հատկապես ժամանակակից իրողությունների պարագայում, առանցքային քաղաքական վերափոխումներ լինելու են նաև խորհրդարանից դուրս, և քաղաքական մրցակցության սահմանները այստեղ բավականին լայն են ու չեն պայմանավորվում լոկ խորհրդարանական մանդատների քանակով:

Բոլոր դեպքերում, դեկտեմբերի 9-ը Հայաստանը մսխած նախորդ համակարգի վերջն էր, ընդ որում՝ այդ իսկ համակարգի համար շատ ավելի քաղաքակիրթ և հանդուրժողական ավարտ, քան այն, ինչին ըստ էության արժանացել էր այդ համակարգը հանրության և պետության հանդեպ իր ցուցաբերած վերաբերմունքով:

Միևնույն ժամանակ, դեկտեմբերի 9-ը նաև նոր տնտեսաքաղաքական համակարգ կառուցելու մեկնակետն է, որտեղ իրենց անելիքն ունեն բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը և թե՛ նաև հանրային սեկտորը: Առաջին քայլն արված է, մեկնարկը տրված է բավականին հաջող, մնում է չկորցնել գլուխն այդ հաջողությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում