Կոտայքի մարզի Առինջ գյուղի 29/28 ընտրական տեղամասում իրավիճակը փոքր-ինչ հանգիստ է։ Այստեղ նույնպես դրսում կուտակումներ են, հավաքվել են երիտասարդներ՝ թանկարժեք մեքենաներով։ Հանձնաժողովի նախագահ Սամվել Մեսրոպյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընտրություններն ընթանում են բնականոն հունով և որևէ արտառոց դեպք չի գրանցվել։ 12։30-ի սահմաններում 1357 ընտրողից մասնակցել է 210-ը։








































