Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը ներկայացրեց մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Նա նշեց, որ ընտրությունների օրը նշանակելուց հետո ստացել են երկու տասնյակից ավելի տարաբնույթ դիմումներ, որոնց տրվել են պատասխաններ:
«Ունեցել ենք երկու նամակ-իրազեկում, որոնք վերաբերում էին նախընտրական քարոզչության որոշակի խախտումներին, մի դեպքում պարզաբանում է տրվել, որ խախտում առկա չի եղել, մյուս դեպքում արդեն խախտումը կանխված է եղել: Երկու դիմում ենք ստացել, որոնցով վարույթ է իրականացվել և կայացվել որոշումներ»,-ասաց նա:








































