Դեկտեմբերի 8-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ոստան գյուղի 1-ին փողոցում գտնվող թոնրատանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Սևակի փողոցի թիվ 4 տան բակում գտնվող թոնրատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 22:00-ին:
Այրվել են կուտակված աղբ և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ:












































