Friday, 10 07 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև

«Բուլկի Արամների» ՀՀԿ-ն

Ազգային ժողովում հերթական նիստն այդպես էլ չկայացավ՝ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի գրանցում, սակայն գրանցվել էր 26 պատգամավոր։ ԱԺ օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցը։

Խորհրդարանի նիստ, մինչև ԱԺ լիզորությունների ավարտը, այսինքն՝ դեկտեմբերի 24-ը, չի էլ կայանա. Հայաստանի նորագույն պատմության մեջ չկա նախադեպ, որ քարոզարշավի պիկին հեռացող խորհրդարանը կարողանա աշխատել։

Էկզոտիկ մականունով հանրապետական պատգամավորը շուրջ երեք շաբաթ կմնա ազատության մեջ, իսկ դեկտեմբերի 24-ին արդեն կձերբակալվի սովորական ընթացակարգով։

Ամբողջ խնդիրն այն է, որ Արամ Հարությունյանի գործի հետ կապված այս սցենարը կանխատեսելի էր։ Նիկոլ Փաշինյանի կողմնակից սակավաթիվ պատգամավորներն այսօր ներկայացել էին խորհրդարան, սակայն իշխանությունը, մեծ հաշվով, անտարբեր էր՝ նիստն այսօր կկայանա՞, թե՞ ոչ։

Քարոզարշավի ժամանակ նման առիթներն օգտագործվում են քաղաքական նպատակներով, ու անկասկած Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին մի քանի անգամ կհայտարարի, որ ՀՀԿ-ն ատամներով պահեց ի կոռուպցիոներին՝ հասարակության մեջ ամրապնդելով այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանի թիմը ոչ թե կուսակցություն է, այլ «հանցագործների բանդա»։

Ամբողջ խնդիրն այն է, որ քարոզչական այս թեզը բումերանգի պես հարվածելու է իշխանությանը, եթե դեկտեմբերի 9-ին «հանցագործների բանդան» հայտնվի խորհրդարանում. այդ ժամանակ հարց կառաջանա, թե հեղափոխությունից հետո՝ շուրջ յոթ ամիս, ինչո՞վ է զբաղված եղել Նիկոլ Փաշինյանի թիմը։

ՀՀԿ-ն շարունակ պնդում է, որ Արամ Հարությունյանի գործը շոու է, ու այս աղմկոտ պատմությունը իշխանությունները հատուկ էին պահել քարոզարշավի համար։ Բացարձակապես նման վարկածը չենք հերքում, նույնիսկ ավելին՝ կարող ենք պնդել, որ պոպուլիզմն ու սկանդալային բացահայտումները բնորոշ են անգամ արևմտյան ժողովրդավարություններին. հիշենք թեկուզև ԱՄՆ ու Ֆրանսիայի վերջին նախագահական ընտրությունները։

Այս հարցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շատ համարժեք գնահատական է տվել։ Նա այսօր, տապալված նիստից հետո, ասել է. «Փոխանակ դատապարտեն, ասեն՝ կամուրջներն այրում ենք նման մարդկանց հետ, չենք ցանկանում ասոցացվել նման մարդկանց հետ, հակառակն են անում ու ասում, որ՝ այ, շոու է։ Անգամ եթե շոու է, բայց նման կաշառք կա, էդ շոուն չորրորդական հարց չի՞ դառնում, առաջնային երկրում արդարության վերականգնում չէ, որ երկրից գողացվածը վերադարձվի»։

Եթե առաջնորդվենք քաղաքական մտածողությամբ, Մարուքյանի ասածը միանգամայն տրամաբանական է ու ինչ-որ իմաստով օրինաչափ կլիներ, որ ՀՀԿ-ն այսօր կոնսոլիդացներ իր պատգամավորներին, ապահովեր խորհրդարանի նիստի անցկացումը՝ սահմանազատվելով կոռուպցիոներներից ու իշխանությանը զրկելով հակաքարոզչության հնարավորությունից։

Մյուս կողմից՝ ՀՀԿ-ն իրեն կոմֆորտ է զգում «սևի» դերի մեջ, ու նրան ձեռնտու է «Իմ քայլի» հետ հակադրությունը, որովհետև Սարգսյանի թիմը ոչ թե հասարակության առաջ մաքուր երևալու խնդիր ունի, այլ հակադրության ռեժիմում քրեաօլիգարխիայի բեկորներին կոնսոլիդացնելու ու դրա շնորհիվ խորհրդարան թափանցելու անհրաժեշտություն։

Այս իմաստով ՀՀԿ-ում ոչինչ չի փոխվել. այն մնացել է «Բուլկի Արամների» կուսակցություն՝ անգամ հասարակության տոտալ ատելության համատեքստում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում