ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե ինքը հայտարարագիր չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։Իհարկե, նման պնդումը իրականության հետ որեւէ կապ չունի։
Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ։
Ստորև ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռևս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում»,- գրել է Փաշինյանը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2205771746409875







































