Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որի վերջին` 11-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր ուժերը չափեց Հոլանդիայի ներկայացուցիչ Լուկ վան Վելիի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համարը, որը նախավերջին տուրից հետո արդեն ապահովել էր իր չեմպիոնությունն այս մրցաշարում, հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 38-րդ քայլում` Վան Վելիի հաղթանակով:
Սա Արոնյանի միակ պարտությունն էր այս մրցաշարում: Նա հաղթող ճանաչվեց` 11 հնարավորից վաստակելով 8 միավոր:








































