Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Կազանը լուծեց ներքաղաքական դիլեման

Կազանի հանդիպումը լուծեց մի դիլեմա, որ վերաբերում էր Հայաստանի ներքաղաքական կյանքին: Հարցը հետևյալն էր՝ Ղարաբաղի խնդիրը նորից գերակայո՞ւմ է ներքաղաքական զարգացումների հանդեպ, թե՞ այնուհանդերձ վերջին ամիսներին սկսված գործընթացը շարունակում է մնալ, այսպես ասած, օրակարգային առաջնահերթություն, և Ղարաբաղի հարցը չի խառնվում դրան:

Կազանում որևէ փաստաթղթի ստորագրության բացակայությունը, ինչպես նաև հանդիպումից հետո կարծես թե բավական կամ համեմատաբար հանգիստ ռազմաքաղաքական, դիվանագիտական ֆոնը հուշում են, որ Ղարաբաղի հարցը կարծես թե «չի միջամտելու» ներքաղաքական գործընթացներին: Այդ իմաստով Կազանում զգալիորեն հանգուցալուծվեց Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող որոշակի դիլեմա, ինչը նշանակում է, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական օրակարգը փոփոխությունների չի ենթարկվելու: Այսինքն՝ փոփոխություններ ասվածը տվյալ պարագայում նշանակում է առանցքային, այսպես ասած՝ վեկտորալ փոփոխության չի ենթարկվելու: Սա, իհարկե, դրական պրոցես է՝ նկատի ունենալով այն, որ Ղարաբաղի հարցը սովորաբար Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենում է արգելակող ազդեցություն: Այդ հարցը կաշկանդում և ըստ էության կաթվածահար է անում դաշտը, և պատահական չէ, որ իշխանությունը Հայաստանում մշտապես շահագրգռված է լինում այդ հարցի ներքաղաքականացմամբ: Կազանի հանդիպումն իշխանությանը կարծես թե չի տալիս այդ հնարավորությունը, այսպես ասած՝ բաց պահելով ներքաղաքական զարգացումների հնարավորության պատուհանը: Եվ, բացի այդ, ներկայիս իրողությունը կարծես թե նաև գալիս է վկայելու, որ ներքաղաքական ներկայիս գործընթացում չկա արևմտյան շահագրգռությունը՝ կապված Ղարաբաղի հարցի հետ:

Այսինքն՝ եթե կա, այդուհանդերձ, գործընթացով արևմտյան շահագրգռություն, ինչն ըստ էության ակնհայտորեն երևացել է միջազգային տարբեր կազմակերպությունների և Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների ուղերձներում և ելույթներում, ապա դրա հիմքում ամենևին էլ ղարաբաղյան հարցում Հայաստանից զիջում կորզելու մոտիվը չէ, ինչի կապակցությամբ բավական լուրջ մտավախություններ էին տարածվում Հայաստանում, ընդ որում՝ բավականաչափ հիմնավոր մտավախություններ: Կազանի հանդիպումը զգալիորեն չեզոքացրեց այդ մտավախությունները, և համենայնդեպս, եթե նույնիսկ Հայաստանի ներքաղաքական գործընթացի մասնակից երկու հիմնական ուժեր՝ իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսն էլ կարող էին կարծել, որ կա արևմտյան շահագրգռության այդպիսի մոտիվ, ապա այժմ նրանց համար էլ թերևս պարզ է, որ այդպիսի մոտիվ չկա և արևմտյան շահագրգռությունը բոլորովին այլ մոտիվներ ունի: Ավելին՝ ներկայումս ըստ էության կարելի է նույնիսկ ասել, որ առկա ներքաղաքական գործընթացի պայմաններում Հայաստանին հասկացրին, որ խնդիրը ներկայումս գտնվում է Հայաստանի ներքին կյանքում, և Հայաստանի քաղաքական սուբյեկտներից պահանջվում է պոտենցիալն օգտագործել ներքին կյանքում ճահիճը հաղթահարելու և իրավիճակը տեղից շարժելու համար: Միգուցե հայաստանյան քաղաքական ուժերն իրենք էլ չեն հավատում, սակայն Հայաստանը զուտ Ղարաբաղի հարցում ինչ-որ տարածքային նկատառումներից ելնելով չէ, որ հետաքրքրում է միջազգային հանրությանը: Այդպես մտածելը կնշանակեր չափազանց պարզունականացնել տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղը:

Իրականում խաղը բավական բարդ է, և Հայաստանն էլ այդ բարդ խաղում բավական բազմաշերտ ֆունկցիոնալ նշանակություն ունի, ինչի համար կենսական է, որպեսզի երկիրը նաև համապատասխանի այդ նշանակությանն իր ներքին կյանքի կառուցվածքով և որակով: Հայաստանում ներկայումս սկիզբ է դրված հենց այդպիսի պրոցեսի, և Հայաստանի քաղաքական գործընթացի թե՛ հիմնական սուբյեկտները՝ Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը, թե՛ նաև հարակից քննադատները կամ ընդդիմախոսները, որոնք փորձում են իրենց տեղը գտնել այդ արևի տակ, պետք է նկատի առնեն այդ հանգամանքը՝ Հայաստանից պահանջվում է ներքին կյանքի որակական բարելավում և համաշխարհային գործընկերային աջակցության արժանանալու է այն քաղաքական ուժը, որն առավել պրակտիկ ներուժ կցուցաբերի այդ հարցում:

Ղարաբաղի պատերազմի ընթացքում միջազգային հանրությունն ամենևին էլ հումանիզմից, արդարամտությունից կամ պարզապես անտարբերությունից ելնելով չէ, որ Հայաստանին թույլ տվեց ռազմա-քաղաքական ներկայիս ստատուս քվոն հաստատել: Դա չէր կարող լինել խիստ կարճաժամկետ հաշվարկ, երբ ասենք՝ մի քանի տարի հետո նույն այդ հանրությունը կարող էր Հայաստանից արդեն զիջումներ պահանջել այն հարցում, որում ըստ էության օժանդակել էր Հայաստանին: Զիջումների խնդիրն իր ներքին կյանքի որակական անկման հետևանքով առաջացրել է Հայաստանն ինքը, ու միջազգային հանրությունը որևէ կերպ չի կարող այդ խնդիրը հանել օրակարգից, բացի Հայաստանի ներքին կյանքի որակական կողմը վերականգնելուց կամ էլ պարզապես Հայաստանի ներքին կյանքի որակ հաստատելուց: Դա Հայաստանը պետք է ինքը վաղուց հասկացած և դրան գնացած լիներ, սակայն Հայաստանի ճակատագրապաշտ անհասկացողությունը կարգավորման գործընթացը հասցրեց գրեթե պատերազմական փակուղայնության, որից դուրս գալու և միևնույն ժամանակ իրավիճակը պահելու ելքը արդեն արևմտյան հանրույթը տեսնում է Հայաստանում ուղղակի որակական փոփոխություններ գեներացնելը: Միջազգային հանրությունը միայն այդկերպ կարող է զիջումների կամ փոխզիջումների խնդիրը հանել օրակարգից և պահել կարևորագույն ռազմա-քաղաքական նշանակություն ունեցող ստատուս քվոն՝ միևնույն ժամանակ չեզոքացնելով նաև պատերազմի վտանգը:

Լուսանկարը՝ Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում