Saturday, 18 07 2026
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Ինչպես կանդրադառնա Ռուսաստանի նոր օրենքը հայ էմիգրանտների վրա

2014թ. հունվարի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:

Դրանց համաձայն` 2014թ. հունվարի 1-ից սկսած ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում. կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով:

Ինչպես նշեցինք, այս օրենքը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, այսինքն՝ միայն Մաքսային միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը որևէ արտոնություն չի ունենա՝ անհրաժեշտ պայման է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ունենալը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն ասաց, որ եթե ընդհանուր էմիգրանտների համար կա օրենք, չի կարող հայերի համար այն ունենալ այլ ձևակերպում. «Մեր հարևան հանրապետությունները՝ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, հիմա մեծ դերակատարում ունեն աշխարհում, նրանք իրենց պահանջները ինչ-որ չափով դնում են, բայց նույնիսկ նրանց համար այս օրենքը կգործի: Միջազգային քաղաքական ասպարեզում Ադրբեջանն իր հարցերն է դնում, և շատ հարցեր կան, որ Ռուսաստանը չի կարող մերժել, բայց այս դեպքում օրենքը օրենք է, որ ազդում է բոլորի վրա, ու պետք է փնտրել այլ պատճառներ»:

Անդրադառնալով այդ պատճառներին՝ Արբակ Խաչատրյանն ասաց. «Էմիգրացիայի վիճակը սարսափելի է հայերի համար: Իսկ ընդհանուր առմամբ, վիճակը հիմա այսպիսին է՝ եթե ոստիկանությունը բռնել է, խախտում է կատարվել, հետ են ուղարկում՝ առանց որևէ հավելումների ու բացատրությունների: Նույնիսկ Մոսկվայում ծնված հայերին են տարել ստուգել, ժամերով պահել, հետ ուղարկել: Այսինքն՝ արդեն արտաքինից է ստուգումը կատարվում:

Հայաստանում ընդհանրապես աշխատանքի տեղ չկա, ու բոլորը ցանկանում են փախնել, եթե մի տեղ մի փոքր գործ ունեին, ասենք թե՝ մեկի տանն էին աշխատում, իրավական հիմք, միևնույն է, չկա: Մեծ տուգանքներն են դրվել այն կազմակերպությունների վրա, որոնք առանց քվոտայի աշխատողներ կվերցնեն»:

Խաչատրյանն ավելացրեց, որ նույնիսկ աշխատանք գտնելը հիմա դժվար է դարձել. «Մարդկանց համար չի կարող լավ վիճակ լինել, այդ ի՞նչ համալսարաններ կան Հայաստանում, եթե Հայաստանում այնպիսի միջոցներ լինեին, այդ մասնագետները կարողանային նորմալ աշխատանք գտնել եթե ոչ Հայաստանում, ապա գոնե ուրիշ երկրներում: Հայաստանում քանի որ տնտեսություն չկա, ժողովուրդն էլ փախած է, նրանց միակ ուժը լինելու է ծանր աշխատանքը, գյուղերում այդ ովքե՞ր են մասնագիտություն ստանում, որ գալիս են այստեղ: Այսինքն՝ այդ ուժն օգտագործվում է կեղտոտ և դժվար գործ անելու համար, այդ կեղտոտ ու դժվար գործով էլ մի երկու կոպեկ փող են աշխատում ու հետ ուղարկվում, էլ չեմ ասում այդ խեղճ բանվորների մասին, որ իրենց ամբողջ ուժը օգտագործում են, առողջությունը քայքայում, հետո դեպորտ լինում, համարյա ստրկություն կատարելով՝ նորից դեպորտ լինում»:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ իրավիճակն իսկապես սարսափելի է, երբ մարդիկ իրենց ընտանիքները թողնում գնում են Մոսկվա այդպիսի ծանր աշխատանք են անում ու ըստ էության՝ ոչինչ չեն վաստակում: Դրա մեղավորը, ըստ Խաչատրյանի, պետության ղեկին կանգնած մարդիկ են. «Ի՞նչ անեն մարդիկ, կրթություն չեն ստացել, լեզվի դժվարություն ունեն, գլխավոր վտանգը թողած ընկել մտածում են՝ ինչ որոշում է կայացվել, սա էլ չլիներ՝ ուրիշ բան էր լինելու , այնպես մի արեք՝ մարդիկ դրսում աշխատեն, ստեղծեք այդ պայմանները: Այդ մարդիկ ինչպե՞ս ապրեն՝ հանցագործությո՞ւն անեն, որ կարողանան ապրել: Իսկապես վտանգավոր է, իսկ օրենքները նույնիսկ քննարկման էլ ենթակա չեն, երկրորդական բաներ են, պատասխան պետք է տան այն մարդիկ, ովքեր մարդկանց ստիպում են դրսում աշխատել՝ գոյատևելու համար: Սա գենոֆոնդին խփել, ջարդել, վերացնել է»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում