Thursday, 16 05 2024
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել

Դեկտեմբերի 6-ի ինտրիգը վերացավ․ Հայաստանը կորցրե՞ց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Երեկ հանգուցալուծում տրվեց միանգամից երկու ինտրիգի։

Նախ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին, այնուամենայնիվ, ավարտվում է Նիկոլ Փաշինյանի կարճատև նախընտրական արձակուրդը, ու հենց նա է Հայաստանը ներկայացնելու ՀԱՊԿ գագաթաժողովին։

Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գագաթաժողով, որպես այդպիսին՝ պաշտոնապես, տեղի չի ունենալու, ավելին՝ դեկտեմբերի 6-ին չի ընտրվելու ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար։

ՀԱՊԿ երկրների ղեկավարները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը․ РБК գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները կհանդիպեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում: Հանդիպումը կկայանա դեկտեմբեր 6-ին Սանկտ Պետերբուրգում: Գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվելու: Օրակարգն ուղարկվել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման բոլոր մասնակիցներին», – ասել է Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում մինչև դեկտեմբերի 31-ը, այդ իսկ պատճառով նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա միայն նոր տարվա շեմին, իսկ ավելի ստույգ՝ հաջորդ տարվա սկզբին։

Այսպիսով՝ գրեթե ակնհայտ է, որ ՀԱՊԿ ներսում չեն գտնվել կոմպրոմիսներ ու հարցը հետաձգվել է, ըստ էության՝ անորոշ ժամկետով։ Իհարկե, ստատուս-քվոյի պահպանումը որոշակի հույսեր ծնում է, որ գուցե Հայաստանին հաջողվի այս ընթացքում համոզել իր նոմինալ դաշնակիցներին ու մինչև 2020թ-ի հունվարը պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հնարավորություն ստանալով առաջադրել նոր թեկնածու։

Սակայն այս վարկածը միայն տեսական է, որը գրեթե որևէ առնչություն չունի իրական քաղաքականության, հնարավոր սցենարների հետ։ Ավելին՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն, ըստ էության, միակ ու վերջին հնարավորությունն էր, որը Հայաստանը կարող էր օգտագործել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում իր մոտեցումն առաջ տանելու համար։ Մյուս տարեսկզբին Հայաստանի թեկնածությունը կարող է այլևս նույնիսկ լուրջ չքննարկվել, որովհետև մինչև գլխավոր քարտուղարությունը Բելառուսին անցնելը կմնա մեկ տարուց էլ պակաս ժամանակ ու տրամաբանական չէ այդ կարճ ընթացքի համար ընտրել նոր գլխավոր քարտուղար Հայաստանից, ով հնարավորություն անգամ չի ունենա, զուտ ընթացակարգային առումով, անցնել իր պարտականությունների լիարժեք կատարմանը։

Ըստ ամենայնի՝ գրեթե բացառվում է նաև, որ Հայաստանն այս պահին կոմպրոմիսի գնա Բելառուսի թեկնածության շուրջ, որովհետև այդ քայլը չի ընկալվի ոչ միայն Մինսկի ու Բաքվի այսօրվա հարաբերությունների համատեքստում, այլ նաև դա կլինի այն լուծումը, որը դժվարությամբ կընկալվի նաև մեր հասարակության կողմից։

Մնում է ենթադրել, որ ընտրվելու է միջանկյալ, այսպես կոչված՝ ռուսական տարբերակ, ու առաջիկա մեկ տարում ՀԱՊԿ քարտուղարությունը ղեկավարելու է Ռուսաստանի ներկայացուցիչը, ով այս պահին գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է։

Եթե ամփոփենք, ապա կարող ենք գրեթե վստահաբար պնդել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում կորցնում է գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը տեղի ունեցավ մի քանի գործոնների համադրմամբ։

Ֆորմալ առիթը հանդիսացավ այն, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, խախտեց ՀԱՊԿ ֆորմալ ընթացակարգերը ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրեց՝ մինչև նրա պաշտոնական հետկանչը։ Սա, իհարկե, Հայաստանի նկատմամբ որոշակի անվստահություն առաջացրեց ՀԱՊԿ այլ երկրներում։ Սակայն՝ մեծ հաշվով, տեղի ունեցածն ավելի խորքային գործընթացների հետևանք է։

ՀԱՊԿ ավտորիտար առաջնորդներն այս քայլով իրենց վերաբերմունքն են արտահայտում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հանդեպ, այլ խոսքով՝ մի բան, որ կարող էր ներվել ավտորիտար Սերժ Սարգսյանին, չի կարող հանդուրժվել հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

Մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ում առաջացած ճգնաժամի հիմնական շահառուն Ադրբեջանն է, որը կարողացավ հմտորեն օգտվել ստեղծված իրավիճակից՝ օգտագործելով իր դաշնակիցներ Ղազախստանի ու Բելառուսի լծակները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը որոշակիորեն կազդի Հայաստանի հեղինակության վրա, սակայն դրանից պետք չէ ողբերգություն սարքել, եթե պաշտոնական Երևանը կարողանա անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստանալ Մոսկվայից՝ որևէ այլ կոնսենսուսի իր համաձայնությունը տալու դիմաց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում