Նախօրեին Ամերիկայի Մերիլենդ նահանգի Կոլումբիա քաղաքի առևտրի կենտրոնում կրակահերթ բացած հավանական մարդասպանի պայուսակում պայթուցիկ պատրաստելու համար սարքեր են հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ կրակահերթի հետևանքով 3 մարդ էր զոհվել:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ ինքնաշեն ռումբերը վնասազերծվել են:
Ըստ իրավապահների՝ խոսքը ինքնաշեն սարքերի մասին է, որոնք, ըստ ամենայնի, նախատեսվել են պիրոտեխնիկայի օգտագործմամբ պայթուցիկի ստեղծման համար, փոխանցում է ITAR-TASS-ը:
Ոստիկանների ենթադրությամբ՝ հանցագործը դժվար թե հանցակիցներ ունենա, հանցանքի պատճառն անհայտ է:
Իշխանությունները հայտարարել են, որ ներկայումս մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում շտապօգնության, հրշեջ մեքենաներ և մի քանի ուղղաթիռ կա՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց տարհանելու համար:
Առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով զոհվել է խանութի 2 աշխատակից՝ մոտ 20 տարեկան:
5 մարդ հոսպիտալացվել է:







































