Friday, 07 06 2024
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»

Լուրջ ահազանգ Փաշինյանի համար

Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել: Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ չարենցավանցիները սկսել են բղավել, որ կարևոր բան ունեն ասելու:

Պարզվել է, որ խոսքը քաղաքի թիվ 3 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին է: Նրանք սկսել են վանկարկել «Մարզպետ, հեռացի՛ր»:

Փաշինյանը ստիպված իջել է հարթակից ու մի քանի րոպե զրուցել է վանկարկող խմբի հետ։

Միջադեպը, իհարկե, լոկալ բնույթ ունի ու վերաբերում է մի դպրոցի, սակայն տեղի ունեցածն ինքնին հատկանշական է։

Առաջին հերթին շարունակում է խիստ վիճահարույց մնալ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը։ Պատասխանատու պաշտոնների նշանակվում են մարդիկ, ովքեր Փաշինյանի հետ քայլել են կամ տարիներ շարունակ եղել են նրա կուսակցական թիմում՝ չունենալով, սակայն, պետական աշխատանքի փորձառություն, ինչի հետևանքով մարդիկ իրենց նույնիսկ կենցաղային հարցերի լուծումն ակնկալում են վարչապետից՝ միակ պաշտոնյայից, որին վստահում են։

Առայժմ հեղափոխության չհաջողված կադրերը պաշտոնավարում են Փաշինյանի բարձր վարկանիշի հաշվին, ու այդ պատճառով հասարակությունը կամ նրանց հանդուրժում է, կամ էլ՝ պահանջում է վերջիններիս հրաժարականը, երբ համբերության բաժակը սպառվելու պահին վարչապետի հետ հանդիպելու հնարավորություն է ունենում։ Այդպես եղավ Արարատի մարզում մոտ մեկ ամիս առաջ, նույնը կրկնվեց այսօր Կոտայքի մարզում։ Ընդ որում՝ երկու մարզպետներն էլ Փաշինյանի մերձավոր թիմակիցներն են։ Կարելի է համարել, որ այսօրվա միջադեպը տրիումֆալ ընտրարշավի ժամանակ առաջին լուրջ ահազանգն է Նիկոլ Փաշինյանի համար։

Վաղն արդեն այս պաշտոնյաների պատճառով բանը կհասնի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը կամ նրա հրաժարականի պահանջին։ Չի կարող տևական ժամանակ իշխանությունը գոյատևել բացառապես մեկ մարդու վարկանիշի հաշվին։ Այդ մարդը կամ վարկանիշը պետք է օգտագործի համակարգային ու կադրային արմատական փոփոխություններ իրականացնելու համար, կամ էլ պետք է դառնա իր իսկ թիմի անտաղանդության, ապաշնորհության պատասխանատուն։

Նիկոլ Փաշինյանն առայժմ ընտրել է երկրորդ ճանապարհը, սակայն խորհրդարանական ընտրություններն այն սահմանագիծն են, որը Փաշինյանի առջև պետք է ձևակերպեն նոր համակարգ ստեղծելու անհրաժեշտություն։ Անցումային փուլում հնարավոր է պատասխանատու համարել նախկին քրեաօլիգարխիկ համակարգին, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ, սակայն դեկտեմբերի 9-ից հետո այդ բոլոր պատճառները կորցնում են իրենց ակտուալությունը։

Դեկտեմբերի 9-ն իրապես սահմանագծային իրադարձություն է պետության կյանքում։ Խորհրդարանական ընտրություններից հետո հասարակությանը հետաքրքրելու է արդեն ոչ թե Փաշինյանի հեղափոխական էներգիան կամ տեսարանները, որոնցում երևում է քրեաօլիգարխիայի բացահայտված այլանդակ դեմքը, այլև կոնկրետ արդյունք։

Քարոզարշավի առաջին հինգ օրերին ամենից քիչը լսել ենք հենց ապագայի մասին ու հիմա էլ հստակ պատկերացումներ չունենք, թե դեկտեմբերի 9-ից հետո ինչպիսի իշխանություն է ձևավորվելու, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է ստեղծել մի համակարգ, որն արմատապես տարբեր կլինի նրանցից, որոնց ձեռքը ժողովուրդն ու պետությունը կրակն են ընկել անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում։

Այս հարցում որոշակի թերահավատություն կա։

Վստահություն չի ներշնչում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը։ Առանձին վերցրած՝ գուցե դրանում ընդգրկված են հրաշալի ու հայրենասեր մարդիկ, իրենց ոլորտների մասնագետներ, սակայն չի երևում այն ծրագիրը, այն քաղաքական օրակարգը, որ միավորում է նրանց։ Անգամ հեղափոխության իդեալները նույնը չեն այս մարդկանց համար, ինչի վկայությունն են նրանց հաճախ իրարամերժ հարցազրույցները։ Իշխանության կայունության միակ երաշխիքը մնում է Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը, ինչը, սակայն, խիստ հարաբերական ու փոփոխության ենթակա կատեգորիա է, ու այս համատեքստում, եթե տապալվի դեմոկրատական այլընտրանքի ձևավորման շանսը, առաջիկա տարիներին քաղաքական համակարգում վակուումը դառնալու է անխուսափելի։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում