Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ վերանրակային շրջանի ծակած վերք» վնասվածքով բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Վարդան Ք.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 27-ին պարզվել է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 13-րդ փողոցի տներից մեկի բակում Վարդան Ք.-ն և 1996 թ. ծնված Մարզպետ Բ.-ն վիճաբանել են, որի ընթացքում Վարդան Ք.-ն ձեռքով հարվածել է Մարզպետ Բ.-ի դեմքին, ինչից հետո Մարզպետ Բ.-ն դանակով հարվածել է Վարդան Ք.-ին՝ պատճառելով վերոնշյալ վնասվածքը:
Կատարվում է քննություն:










































