Saturday, 11 07 2026
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

Այս քարոզարշավը հնարավորություն է ՀՀԿ-ի համար ասելու մեկ բառ՝ ներողություն, ուրիշ ոչինչ. Նիկոլայ Բաղդասարյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իշխանական թեկնածուի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դրսևորում չի տեսնում։ Նա փաստեր է պահանջում իրենց դրանում մեղադրող Հանրապետականից։ «Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դրսևորում չկա։ Եվ հետո՝ ամենակարևորն այն է, որ մենք ապահովել ենք քաղաքացու ազատ կամքը՝ գնալ ընտրության և քվեարկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Վերջինս մտահոգիչ չի համարում նաև վարչապետի պաշտոնակատարի կոշտ հռետորաբանությունը։ «Եթե ես լինեի վարչապետ, ավելի կոշտ կլինեի։ Դա է իրականությունը։ Հռետորաբանությունը պետք է կոշտ լինի։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ավտորիտարիզմից անցում ենք կատարում դեպի ժողովրդավարական ռեժիմ, իսկ ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչները մի անկյունում գտնվելով՝ փորձում են ամեն կերպ խոչընդոտել դեպի ժողովրդավարություն գնալու մեր ջանքերը։ Իրենք հիմա ամեն ինչի պատրաստ են իրենց իշխանությունը չկորցնելու համար։ Իրենց հին մեթոդներով, կեղտոտ քայլերով փորձում են դիմել ստոր քայլերի։ Նրանք չընկալեցին վարչապետի՝ բարիկադներ քանդելու, հարաբերոթյուններ կառուցելու հորդորը։ Դրա համար էլ ասում եմ, որ ես վարչապետի փոխարեն ավելի կոշտ կլինեի, և փառք ու պատիվ Փաշինյանին, որ կարողանում է զսպել իրեն ու չգնալ ավելի սուր, ծայրահեղ քայլերի»,- ասաց Բաղդասարյանը։

Նիկոլայ Բաղդասարյանը զարմանում է նաև իրենց ցուցակը քննադատողներին, թե իբր քաղաքական ցուցակ չունեն: «Իսկ իրենց դեմքերից ո՞վ է քաղաքականացված՝ Արփինե Հովհաննիսյա՞նն է քաղաքական դեմք։ Իրենց ընտրած համակա՞րգն էր քաղաքական, մարդկանց ընտրակաշառքով ընտրության տանելու գործընթա՞ցն էր քաղաքական»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ծրագրային դրույթներին՝ Բաղդասարյանը նշեց, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձրել իրավական ոլորտին, շարունակում են պնդել, որ դատաիրավական ոլորտի առողջացման համար անհրաժեշտ է անցումային արդարադատության գործիքակազմի ներդրումը, հակակոռուպցիոն, անկախ ունիվերսալ մարմնի ստեղծումը, որի ուղղությամբ տարվող ջանքերը խորհրդարանական ընտրություններից հետո կկրկնապատկվեն, քանի որ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելը կդառնա ավելի հեշտ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում