Friday, 10 07 2026
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

ՀՀԿ-ն պայթեցնում է պետականությունը դրսից

Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակում հանգրվանած անկուսակցական գործիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Արցախի համար Հայաստանի նոր իշխանությունն ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանը: Այդ հայտարարությունը հնչեցնում է մարդ, որը թեկուզ մի քանի ամիս, բայց զբաղեցրել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

Հանրապետական կուսակցությունն արդեն տևական ժամանակ փորձում է հավաստիացնել հասարակությանը, թե միակ և անփոխարինելի ընդդիմությունն է, որը արտաքին մարտահրավերների, հատկապես արցախյան մարտահրավերների առումով կապահովի Հայաստանի իշխանության համար կարևոր աջակցություն՝ որպես ընդդիմություն:

Հանրապետականը փաստորեն հաստատում է, որ իսկապես կարող է լինել այդ ընդդիմությունը, որն Արցախի հարցում աջակից է իշխանությանը, պարզապես ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի իշխանությանը: Համենայնդեպս, հայտարարությունը, թե Արցախի հարցում Հայաստանի նոր իշխանությունն ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը, այլ բան չէ, քան աջակցություն Ադրբեջանին: Ընդ որում, դա ամենևին միակը չէ, որ ՀՀԿ-ն որպես ընդդիմություն ցուցաբերում է Ադրբեջանին: Հանրապետականը իր ցուցակում ներառված կուսակցական և անկուսակցական գործիչների շուրթերով բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանությունն են անխոհեմ քայլերով ճգնաժամ առաջացրել ՀԱՊԿ-ում: Այսինքն՝ Հանրապետականը «ուժեղ» և «պետականապաշտպան» ընդդիմության դիրքերից հայտարարում է, որ Լուկաշենկոն, Ալիևը, Նազարբաևը ընդամենը, այսպես ասած, հակադարձում են Նիկոլ Փաշինյանի անխոհեմ քայլին:

Այդպիսով՝ ակնառու է, որ Հայաստանում «միակ» և «իրական» ընդդիմության հավակնող Հանրապետական կուսակցությունը կամ այն խմբավորումը, որ այժմ նախընտրական ցուցակով ներկայանում է ՀՀԿ անունից, համակարգված աջակցություն է ցուցաբերում պետությունների, որոնք ազգային անվտանգության սպառնալիք են Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, որոնք իրենց գործողություններով ուղղակիորեն ոտնահարում են Հայաստանի պետական շահն ու արժանապատվությունը: ՀՀԿ-ն կամ այդ անվան ներքո արտահերթ ընտրությանը մասնակցող խմբավորումը ստանձնել է այդ երկրների, դրանց նախագահների հակահայկական քաղաքականության «փաստաբանի» դերը:

Ավելին՝ այդ խումբը, որ հավակնում է Հայաստանում լինել իբրև պետությունն ուժեղացնող ընդդիմություն, իր արդեն մեկ-երկու օրերի նախընտրական արշավի ընթացքում հասցրել է անել հայտարարություններ, որոնք ուղղակի քարոզչական դիվերսիա են հայկական պետության, պետականության, ներքին կայունության, հայկական զինված ուժերի դեմ: Այլ բնորոշում դժվար է տալ, օրինակ, նույն Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով թուլացվում է հայկական բանակը՝ դա ըստ էության տրամաբանական շղթայով կապելով այն պնդման հետ, որ Փաշինյանը հանուն իր իշխանության «հանձնելու» է Արցախը:

Ու չնայած Նիկոլ Փաշինյանը բավականին հստակ հայտարարություններով ու դիրքորոշումներով պարբերաբար ոչ միայն հերքում է այդ մեղադրանքները, այլ նաև շատ հստակ ու առարկայորեն ցույց է տալիս, որ այդ հարցում իշխանությունը շատ ավելի ամուր ու հստակ է Հայաստանի ու Արցախի անվտանգության ու շահի հարցում, քան նախորդ համակարգը, այդուհանդերձ մեղադրական պնդումներն այդ առումով շարունակվում են: Իսկ դա էլ արդեն քարոզչական դիվերսիա է Արցախի հասարակության դեմ, որը խիստ զգայուն է այդ հարցերում և արձագանքում է ամենաթեթև շարժին ու կասկածին անգամ, ընդ որում՝ միանգամայն բնականորեն:

Այդ բնական զգայունակությունը «իրական ընդդիմություն» ՀՀԿ-ն փաստորեն փորձում է պարբերաբար թիրախավորել՝ Արցախի հանրությանը փորձելով վերածել իր ներքաղաքական խմբային շահերի գործիքի՝ Արցախից հանրային ճնշում առաջացնելով Հայաստանի իշխանության վրա: Իսկ դա իսկապես լուրջ գործոն է՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատուկ դերը հայկական պետականության շրջանակում՝ ընդհանրապես և այդ թվում նաև մասնավորապես՝ ներքին հարցերի վրա ազդեցության գործոնների թվում:

Այլ կերպ ասած, դատելով հայտարարություններից ու դրանց բնույթից, ՀՀԿ-ն իրականացնում է ոչ թե նախընտրական քարոզարշավ, այլ, ոչ ավելի և ոչ պակաս, պետականության պայթեցման գործողություն: Այսինքն՝ երկու տասնամյակ քայքայելով պետականությունը «ներսից», այսինքն՝ իշխանության կարգավիճակում, Հանրապետականը կամ այդ անվան ներքո կոնկրետ խմբավորումն այժմ էլ պետականությունը պայթեցնում է դրսից՝ «ընդդիմության» կարգավիճակով:

Ընդ որում, այդ իմաստով վերստին ու ցավալիորեն հատկանշական է դառնում այն, որ նախորդ իշխող համակարգի առանցքային սեգմենտների գործունեությունը և քաղաքական մոտեցումները շարունակում են կայուն պարբերականությամբ համընկնել Ադրբեջանի իշխանության դիրքորոշմանն ու մոտեցումներին, ինչը պայմանավորված է թերևս ի բնե հոգեհարազատությամբ, որ ունեն Հայաստանի բարեբախտաբար արդեն նախկին և Ադրբեջանի բարեբախտաբար ներկա, գործող վարչակարգերը: Բարեբախտաբար ներկա, որովհետև Հայաստանը, չնայած իր բարեբախտաբար նախկին համակարգի այդ գործողություններին, կարողացել է թե՛ հայկական պետականության ռազմավարական հեռանկարի համատեքստում, թե՛ այդ առումով Արցախյան հարցի շրջանակում քաղաքակրթական կտրուկ հրումով առաջ անցնել Ադրբեջանից, ինչը Հայաստանի ու Արցախի անվտանգության կարևոր գործոններից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում