Friday, 10 07 2026
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք

Հայաստանցիների մեծամասնությունը բջջայինով ինտերնե՞տ է օգտագործում

Անցյալ շաբաթ Երևանում մեկնարկեց «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի բացման արարողությունը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի շարք հետաքրքիր թվեր ներկայացրեց ու եզրակացություններ արեց:

«ՏՏ ոլորտը, եթե գնահատենք վերջին 3 տարիների զարգացման տեմպերով, զբաղեցնում է մեր տնտեսության մեջ առաջատարի դիրքը»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը՝ նշելով ոլորտի վերաբերյալ մի շարք ցուցանիշներ: «2009 թվականը մենք ավարտել ենք՝ ունենալով բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.1 մլն բաժանորդ, 2010թ.-ն ավարտել ենք 1 մլն 343 հազար բաժանորդով, իսկ 2011թ.-ի առաջին եռամսյակն ավարտել ենք` ունենալով 1.7 մլն բաժանորդ: Եթե վերցնենք լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, ցուցանիշները հետևյալներն են. 2009թ.-ը մենք ավարտել ենք` ունենալով 70 հազար բաժանորդ, 2010թ.-ը ավարտել ենք` ունենալով 170 հազար բաժանորդ, 2011թ.-ի առաջին եռամսյակում արդեն իսկ ունենք 240 հազար բաժանորդ: Կարևոր է, որ բաժանորդների քանակի աճն ուղեկցվում է գների նվազմամբ: Եթե վերցնենք լայնաշերտ ծառայությունների միջինացված գները՝ մինչև 1 Mb/վայրկյանում գինը, 2009թ.-ն ավարտել ենք 234 հազար դրամ գնով, 2010թ.-ը՝ 71 հազար դրամ, իսկ 2011թ.-ի առաջին եռամսյակն ավարտել ենք 55 հազար դրամ գնով»,- նշեց վարչապետը:

Նախ նշենք, որ 1.7 մլն մարդ Հայաստանում բջջային հեռախոսով ոչ թե օգտվում է ինտերնետից, այլ կարող է օգտվել: Իրականում հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները տրամադրում են ինտերնետից օգտվելու հնարավորություն՝ անկախ նրանից` այդ հնարավորությունն օգտագործվում է, թե ոչ: Հակառակ դեպքում կստացվեր, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը, ասենք՝ ցանկացած 5 մարդուց 3-ը, բջջային հեռախոսով օգտվում է ինտերնետից: Նման բան, իհարկե, չի կարող լինել:

Լայնաշերտ ինտերնետի հասանելիության վերաբերյալ թվերը իսկապես հավաստի են, դրանց ստացման մեթոդաբանությունը այնքան էլ դժվար չէ: Գների վերաբերյալ վարչապետի ներկայացրած տվյալները ևս համապատասխանում են իրականությանը: Սակայն չպետք է մոռանալ մի շատ կարևոր հանգամանք. թեև ինտերնետի որակի և մատչելիության առումով իսկապես Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել 2010թ.-ին, սակայն աշխարհի գրեթե բոլոր երկրները շատ ավելի արագ են զարգացել այս ուղղությամբ, որի արդյունքում էլ մենք համեմատության մեջ հետ ենք մնացել: 2 ամիս առաջ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակեց «Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներ 2010-2011» զեկույցը, որտեղ ցանցային պատրաստվածության ցուցիչով Հայաստանը 138 երկրների շարքում 109-րդ տեղում էր` նախորդ տարվա համեմատ 8 տեղով հետ ընկնելով: Սա այն պարագայում, երբ բացարձակ արժեքով Հայաստանի գնահատականը բարելավվել է 0.04 միավորով, այսինքն՝ Հայաստանը առաջընթաց իսկապես արձանագրել է:

Ի դեպ, երեկ մենք հարցրեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, թե արդյոք ինքը բավարար համարո՞ւմ է այս ոլորտում արձանագրված աճը՝ այն պարագայում, երբ մենք աշխարհից շարունակ հետ ենք մնում: Նախարարը նշեց, որ իրենք այսուհետ հետևելու են նման ինդեքսների հրապարակման համար հիմք հանդիսացող տվյալներին, քանի որ հաճախ դրանք հնացած են լինում: Տ.Դավթյանը նշեց, որ նման խնդիր կարող է լինել նաև հենց այս ցուցիչի հետ կապված:

Ինչևէ, Տ.Սարգսյանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն էլ արեց: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կառավարության կողմից դեռևս հինգ տարի առաջ հռչակվել է որպես առաջնահերթություն, ձևավորվել է խորհուրդ, որը ղեկավարում է վարչապետը, և պարբերաբար ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք մտահոգում են ոլորտի ներկայացուցիչներին և փուլ առ փուլ լուծումներ տալով` ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ ոլորտի զարգացման համար»,- նշեց վարչապետը: Սակայն նկատենք, որ հենց այդ ֆորումի կազմակերպիչ հանդիսացող Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում կասկած էր հայտնել այն առնչությամբ, որ ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է համարվում կառավարության համար (http://1in.am/arm/armenia_economy_15460.html): Ըստ Կ.Վարդանյանի՝ որևէ պետական ծրագրում հստակ նշում չկա այն մասին, որ ՀՀ-ն պետք է դառնա տեխնոլոգիական երկիր: «Կան տարբեր ուղղություններ` մեկն ասում է տուրիզմ, մյուսը` հանքարդյունաբերություն, երրորդը` գյուղատնտեսություն և այլն: Այսինքն` հստակ կողմնորոշվածություն, թե մեր երկիրը 10 տարի հետո ինչպիսին է լինելու, չկա, այդ թվում` նաև որևէ փաստաթղթում»,- ասում է Կ.Վարդանյանը:

Այսպիսով, վարչապետ Տիգրան Սարգսյանը այս անգամ ևս այնպիսի հայտարարություններ ու եզրակացություններ արեց, որոնց պետք է խիստ վերապահումներով մոտենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում