Ամերիկյան նավթային ֆյուչերսների շուկայում «մահվան խաչ» է ձևավորվել. փորձագետներն այսպես են անվանում գրաֆիկի հատուկ դրությունը: Դա կարող է գների հետագա անկման մասին վկայել, հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ WTI տեսակի նավթի 50-օրյա տատանվող միջին ցուցանիշը նվազել է 200 օրվա ընթացքում համապատասխան ցուցանիշից: Արդյունքում գրաֆիկում հատում է ձևավորվել, որը հայտնի է որպես «մահվան խաչ»:
Հիշեցնենք, որ վառելիքի գները սկսել են նվազել հոկտեմբերի առաջին կեսից: Դրանից ի վեր նավթի գները շուրջ մեկ երրորդով անկում են ապրել: