Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Վիգեն Սարգսյանին հյուրընկալելուց հետո այլևս ուղիղ եթեր չի լինելու. Միջադեպ Հ1-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունում չգիտեն, թե ով է փոխարինելու լուրերի ղեկավար Վահագն Թևոսյանին, որը ՔՊ համամասնական ցուցակով մասնակցում է ընտրություններին, բայց հայտնի չէ՝ կգնա պառլամե՞նտ, թե՞ կնախընտրի վերադառնալ Հանրային։ «Մեկ շաբաթ առաջ մեզ ժողովի կանչեցին, կարծում էինք՝ նոր տնօրենին կներկայացնեն՝ Կառլեն Ասլանյանին կամ գուցե Պետրոս Ղազարյանին, սակայն պրոդյուսերը՝ Ռուբեն Շահինյանը, ասաց՝ շարունակում ենք նախկին ձևով աշխատել, մինչև հարցը որոշվի»,- ասաց Հ1-ի մեր աղբյուրը։

«Ի դեպ, նախկինում լրատվականի և տնօրինության «շենքերը» միմյանց հետ առանձնապես կապ չունեին, ահագին անկախ էին, հիմա իրավիճակ է փոխվել։ Ակնհայտ է նաև մրցակցությունն «Ազատություն» ռադիոկայանի և մեր միջև, ինչն ակնառու դարձավ Վիգեն Սարգսյանի դեպքում․ սկզբում մեր եթեր եկավ՝ Պետրոս Ղազարյանին հյուր, ապա Կառլեն Ասլանյանի մոտ՝ «Ազատություն»»։

Ինչ վերաբերում է Պետրոսի հաղորդմանը՝ «Այսօր իրականում» հաղորդաշարին, ապա դրա առաջին թողարկումը, որի հյուրն էր Վիգեն Սարգսյանը, ուղիղ եթեր է գնացել, սակայն բավականին խնդիրներ են առաջացել․ Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն անձամբ է ռեժիսորական տաղավարից կարգավորել հաղորդման ընթացքը և փորձել է հուշել Պետրոս Ղազարյանին, որ չընդհատի հյուրին, ինչը նրան դուր չի եկել, և նա հաղորդման կեսից հանել է ականջակալները։ Այս միջադեպից հետո որոշվել է, որ  հաղորդումն այլևս ուղիղ եթեր չի տրվելու, և մյուս հաղորդումները նախապես նկարահանվում են»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում