Saturday, 18 07 2026
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը

«Վոլոդյա Ավետիսյանի որդուն բանակ զորակոչելը հաշվեհարդար է»

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդուն՝ Ավետիս Ավետիսյանին բանակ զորակոչելու հարցը դեռևս լուծված չէ: Ինչպես մեզ փոխանցեց Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր, «Խաչակիր» ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը, այժմ Ավետիս Ավետիսյանը անցնում է կրկնակի բուժզննում, ինչի արդյունքում կպարզվի՝ նա կզորակոչվի՞ բանակ, թե՞ ոչ:

Գագիկ Սարուխանյանը մեզ տեղեկացրեց, որ տղան ունի վահանաձև գեղձի և սրտի հետ կապված խնդիրներ: Առաջին անգամ՝ 2012 թվականին, զինվորական բժշկական հանձնաժողովը մեկ տարով տարկետում է հատկացրել, հաջորդ տարի ևս՝ նույն պատճառով, սակայն այս տարի բժշկական հանձնաժողովը որոշել է, որ Ավետիսն առողջ է և պատրաստ՝ ծառայելու: Նա մեզ փոխանցեց, որ Ավետիսը կրկնակի բուժզննումն անցնում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Ամենօրյա ստուգումների արդյունքը պարզ կլինի վաղը:

Գագիկ Սարուխանյանի համոզմամբ՝ Վոլոդյա Ավետիսյանի որդու զորակոչման հարցը կապված է նրա պայքարի հետ. «Առաջին հայացքից, իմ կարծիքով, սա հաշվեհարդար է, բայց, այնուամենայնիվ, ես կցանկանայի սպասել բժշկական եզրակացության ավարտին»:

Նա նաև ասաց, որ բժշկական եզրակացության արդյունքները ինքը տանելու է այլ մասնագետների մոտ, որպեսզի ամբողջությամբ պարզ լինի՝ Ավետիս Ավետիսյանը կարո՞ղ է ծառայել, թե՞ ոչ:

Ինչպես Վոլոդյա Ավետիսյանի դեպքում, այս անգամ ևս ազատամարտիկները պատրաստվում են գործողությունների դիմել և թույլ չտալ, որպեսզի հոր հաշվեհարդարը լուծեն որդուց:

Բացի այդ, մենք տեղեկացանք, որ Ավետիս Ավետիսյանի վիճակը վերջին երկու տարիներին չի փոխվել, նա շարունակում է դեղեր ընդունել, ալերգիկ է ինչպես դեղերի, այնպես էլ սննդամթերքի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում