Բրիտանացի դերասան Հյու Լորին Բրիտանական կայսրության 3-րդ ստիճանի շքանշանի է արժանացել՝ դրամատիկական արվեստում իր ծառայությունների համար: Այս մասին ասվում է թագավորական ընտանիքի Twitter-ի էջում:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում: Դրան մասնակցել է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզը:
Հյու Լորին հանրաճանաչություն է ձեռք բերել ամերիկյան «Բժիշկ Հաուս» սերիալում և մի շարք այլ ֆիլմերում նկարահանվելուց հետո: Այժմ դերասանը 59 տարեկան է:
Actor Hugh Laurie was awarded a CBE for services to drama. He has enjoyed a successful career spanning more than 35 years as an actor, comedian, writer and musician. pic.twitter.com/dfZQowEhR3
— The Royal Family (@RoyalFamily) November 21, 2018








































