Մրսածության և գրիպի դեմ դեղամիջոցները թեթևացնում են մարդու ինքնազգացողությունը, սակայն լուրջ վնաս կարող են հասցնել շրջապատող մարդկանց:
Ինչպես հաղորդում է The Mail Online-ը, այն դեպքում, երբ ասպիրինը, պարացետամոլը և իբուպրոֆենը թեթևացնում են մարդկանց ինքնազգացողությունը ջերմաստիճանի իջեցման հաշվին, դրանք նպաստում են նաև վարակի տարածմանը: Արդյունքում շատանում է վարակվածների թիվը:
Գիտնականների խոսքերով` հարբուխով հիվանդ մարդիկ դեղորայք ընդունելու փոխարեն ավելի լավ կանեն մնան տանը և հանգստանան:
Համարվում է, որ բարձր ջերմությունը ստիպում է իմունային համակարգին պայքարել ինֆեկցիայի դեմ: Առանց դրա՝ փռշտոցի և հազի մեջ գրիպի վիրուսների թիվը շատանում է, ինչը նպաստում է վիրուսի տարածմանը:










































