Wednesday, 08 05 2024
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ

ՀՀԿ-ն քաշում է բոլորին

Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթացն անցնում է ընդդիմության անբնական փնտրտուքի ներքո: Բանն այն է, որ քաղաքական պայքարը ինքնին իշխանության փնտրտուք ենթադրող գործընթաց է, այսինքն ընտրությունը իշխանություն ձևավորելու հանրային միջոցառում է: Սակայն ներկայումս ստեղծված է մթնոլորտ, որտեղ կա տպավորություն, թե ձևավորվում է նաև ընդդիմություն: Ավելին, կա համոզում՝ և իրավացիորեն, որ իշխանությունն արդեն ձևավորված է և ընտրական գործընթացում դա ֆորմալություն է, և բուն խնդիրը ընդդիմության ձևավորումն է:

Այն, որ ներկայիս ընտրության ինտրիգը իհարկե երկրորդ, երիորդ կամ չորորդ ուժերի հարցն է, անկասկած է: Սակայն դա ըստ էության որևէ կապ չունի ընդդիմության հետ: Հատկանշական է, որ գործընթացը ընդդիմության «ընտրության» տիրույթ է բերում նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն, հայտարարելով, որ միակ իրական ընդդիմությունն է, իսկ մյուսները արհեստական են կամ կեղծ, այսպես ասած ֆեյք ընդդիմություն: Բանն այն է, որ ՀՀԿ-ն այդպիսով սադրում է մյուս ուժերին հանդես գալ հակադիր մոտեցումով, կամ այլ կերպ ասած հայտարարել՝ «ոչ, մենք ենք իրական, ՀՀԿ-ն է կեղծ կամ անիրական»: Դա բերելու է իհարկե նրան, որ այդ հակադիր մոտեցումն առաջ տանող ուժերը ինքնաբերաբար կորցնելու են ընտրազանգված, փոխարենն ընտրազանգված է շահելու ՀՀԿ-ն: Որովհետև, հասարակությունը արտահերթ ընտրությանը ձևավորելով ամբողջական իշխանությունը, ըստ էության նաև արտահայտելու է ապագա քաղաքական համակարգի առնչությամբ իր տեսալականը:

Ըստ այդմ, խորհրդարանի արտահերթ ընտրությանը հանրությանը այդ իմաստով չի հետաքրքրելու իշխանություն-ընդդիմություն ավանդական դիլեմա: Դա հեղափոխական իրավիճակի դիլեմա չէ և չի կարող լինել: Հասարակությանը հետաքրքրելու է, թե իշխանությանը զուգահեռ՝ որպես արդեն կատարված հեղափոխության արդյունք և վերջնականապես ամրագրվող իրողություն, էլ ինչ քաղաքական-գաղափարական հեռանկարային առաջարկներ ու պատկերացումներ կան ներքաղաքական արեալում, որոնք կարող են  ապահովել դիտարկվել որպես նոր քաղաքական համակարգում հեռանկարայաին նախագծեր կամ խաղացողներ: Խաղի մեջ բերելով ընդդիմության, այն էլ իրական կամ կեղծ ընդդիմության «դիսկուրսը», ՀՀԿ-ն ըստ էության սահմանափակում է այդ հեռանկարը, փակում հանրության տեսադաշտը, շատ լավ գնահատելով, որ հեռանկարում չունի որևէ շանս:

Այլ կերպ ասած, արտահերթ ընտրությունը հանրային գիտակցության մեջ տեղի է ունենում ըստ էության ֆունկցիոնալ ուշագրավ բաժանումով՝ Իմ քայլը դաշինքի իշխանության արձանագրում, և ապագայի դիտարկում ի դեմս մնացյալ ուժերի, որոնք խորքային իմաստով այսօր մասնակցում են իրականում հաջորդ ընտրությանը: Այդ պատճառով է ՀՀԿ-ն նրանց ամեն կերպ «քաշում» դեպի ներկայիս ընտրություն կամ գործնականում ճահիճ, որում գտնվում է ինքը:  Անցյալը ՀՀԿ պարտությունն էր, ներկան՝ Իմ քայլը դաշինքի հաղթանակը: Ու՞մն է ապագան՝ խոշոր հաշվով այդ հարցն է բաց թե արտահերթ ներկայիս ընտրությանը, թե ընդհանրապես ներքաղաքական առաջիկա գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում