Saturday, 11 07 2026
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով, 1977թ. ծնված ՀՀ քաղաքացին արտագնա աշխատանքի ընթացքում ծանոթացել է ՌԴ քաղաքացի հանդիսացող, 1976թ. ծնված տղամարդու հետ, ընկերացել։ Վերջիններս, տեղեկանալով էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատներից հափշտակություն կատարելու հնարավորության մասին, 2018թ. հունվարի 26-ին Ռուսաստանից ժամանել են Երևան, որից մի քանի օր անց՝ հունվարի 29-ին, ինքնաշեն էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի տպասալի (պլատայի) կառավարման մալուխին հասանելիություն ստանալու եղանակով, փորձել են հափշտակել երեք տարբեր բանկոմատում առկա կանխիկ գումարը։

Նախապես համաձայնեցված դերաբաշխման համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 41-ամյա տղամարդը կանգնել է բանկոմատի առաջ և փակել այլ անձանց տեսադաշտը, իսկ ՌԴ քաղաքացի հանդիսացող 42-ամյա տղամարդը կպչուն ժապավենով փակել է բանկոմատի տեսախցիկը, զոդիչ գործիքով վնասել բանկոմատի դիմային դետալը, հասանելիություն ստացել բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի կառավարման մալուխին ու փորձել, ինքնաշեն էլեկտրոնային սարքավորումը դրան միացնելով, շրջանցել բանկոմատի աշխատանքային ռեժիմն ու հափշտակել բանկոմատում առկա գումարը։ Մի դեպքում առերևույթ հանցագործություն կատարած անձանց չի հաջողվել գործարկել սարքավորումը, և նրանք հեռացել են դեպքի վայրից։ Նույն մեխանիզմով մեկ այլ բանկոմատից հաջողվել է դուրս բերել միայն որոշ մասը՝ 1.440.000 ՀՀ դրամը՝ 1.000, 5.000, 10.000 և 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքներով քառասունական թղթադրամներով, իսկ երրորդ փորձի ժամանակ՝ բանկոմատի դիմային դետալը վնասելուց հետո, հայտնաբերվել են բանկոմատների անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից, և հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ 41-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Երկու մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում