Saturday, 08 06 2024
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է

Ալիևը «փակեց» ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում, իսկ այսօր փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր, նաև Նոյեմբերյան տանող փակ ճանապարհներին օրվա ընթացքում հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել, այդ թվում նաև բեռնատարներ:

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում ահաբեկչական փորձ իրականացնելու մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ զենքի ու պայթուցիկի կիրառմամբ։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։

Գերեվարվածի հարազատները պահանջում են արագացնել գերիների փոխանակման գործողությունը՝ Կարեն Ղազարյանին օր առաջ տուն վերադարձնելու նպատակով։ Հույսները կտրած մարդիկ ասում են, որ եթե պետությունն անզոր է, ապա իրենք կարող են համարժեք գործողություններ իրականացնել՝ գերի վերցնելով ադրբեջանցու ու փոխանակելով իրենց համագյուղացու հետ։ Իհարկե, սրանք զգայական կարծիքներ են, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ իրականացված բողոքի ակցիան․ ինքնին հասկանալի է, որ բերդավանցիներին հունից հանել է Ադրբեջանում սկսված շինծու դատավարությունը։ Մարդիկ հասկանում են, որ Ալիևի անկանխատեսելի ռեժիմը պատրաստ է ամեն ինչի և, ըստ էության, հույսները կտրել են, որ կարող են մոտ ապագայում գերությունից ազատված կամ նույնիսկ կենդանի տենել Կարեն Ղազարյանին։

Հայաստանն, անշուշտ, պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իարվունքները, սակայն իրավիճակն արտառոց է, որովհետև Ադրբեջանի հետ գտնվում ենք փաստացի պատերազմական ռեժիմում։ Այս խնդիրը ռազմական լուծում չունի․ եթե հայկական կողմը կրկնի ադրբեջանական ձեռագիրը, ապա շատ մի քանի փոխադարձ «գերեվարումները» շատ արագ կհանգեցնեն լայնամատաբ պատերազմական գործողութոյւնների վերսկսմանը։

Մյուս կողմից՝ Ադրբեջանի այսօրվա ղեկավարությանը դիվանագիտական լեզուն խորթ է ու այս հարցում նա անհաղորդ է անգամ միջազգային հորդորներին։ Կարեն Ղազարյանի գործով Բաքուն, ըստ ամենայնի, առևտուր է նախապատրաստում՝ ցանկանալով նրան փոխանակել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։

Իհարկե, սա ընդամենը վարկած է, սակայն դեպքերի ընթացքը բերում է նման եզրահանգման։

Բերդավանցիների հույզերը, նրանց բողոքի շարժառիթներն ինքնին հասկանալի են, մյուս կողմից՝ ստացվում է, որ Ալիևի վարչակազմն իր քաղաքականությամբ կարողանում է հուզումներ հրահրել Հայաստանում, տվյալ դեպքում՝ փակել մեր համար խիստ կենսական Հայաստան-Վրաստան ճանապարհը։

Խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ՝ առաջին հայացքից։ Մեր հասարակությունը բողոքի լոկալ ակցիաների է դուրս գալիս, երբ պատերազմը՝ իր հետևանքներով, հարվածում է իր մերձավորին, համագյուղացուն, հարևանին, սակայն այդպես էլ չի ձևավորվում արժանապատիվ խաղաղության հանրային պահանջ, քաղաքական օրակարգ։

Երբ պատերազմի վտանգը կամ հետևանքն անմիջականորեն մեզ չի վերաբերում, բոլորս դառնում ենք հայրենասիրական տրամադրությունների գերի, տրվում նեք հուզական բաժակաճառերի՝ մեր երևակայության մեջ հասնելով անգամ Վան ու Սասուն ու նույնիսկ ծաղրում ենք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պնդում են, թե խաղաղությունն այլընտրանք չունի։ Կեղծ հայրենասիրական պաթոսը բերել է նրան, որ խորհրդարանական այս ընտրություններին չի մասնակցում որևէ քաղաքական ուժ, որի առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, փոխարենը՝ թերևս առաջին անգամ, մասնակից ուժերի գրեթե մեկ երրորդն ազգայնական ուժեր են, որոնք արմատական, միջազգային համտեքստին հակադրվող լուծումներ են առաջարկում Արցախի հարցում։

Կարեն Ղազարյանի ու նրա հարազատների ցավը բոլորինս է, սակայն այդ հարցը ռազմական կամ արագ դիվանագիտական լուծում չունի՝ անկախ նրանից՝ իշխանության ղեկին Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Մենք պետք է պայքարենք ոչ թե պատերազմի հետևանքների վերացման համար, այլ ձևակերպենք արժանապատիվ խաղաղության օրակարգ՝ նման միջադեպերը բացառելու համար։ Տվյալ դեպքում՝ բերդավանցիների ակցիաները ոչինչ չեն տալու, ընդամենը օգնելու են, որ Ալիևը բարձրացնի առևտրի «գինը»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում