Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 29-ին քվեարկելու է Վրաստանի հակամարտային գոտիներում փախստականների ու հարկադիր վերաբնակների կարգավիճակի վերաբերյալ բանաձևը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդափեն։
Վերջինիս խոսքերով՝ բանաձևն առնչվելու է Աբխազիայում և Հարավային Օսիայում փախստականների ու հարկադիր վերաբնակների կարգավիճակին.
«Այդ բանաձևն ամեն տարի դրվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը, և գնալով ավելանում է մեզ աջակցող երկրների քանակը։ Դա մեր գլխավոր նպատակն է՝ շատ երկրների միջոցով Ռուսաստանի վրա ճնշում բանեցնելը։
Բանաձևը կրում է ոչ քաղաքական բնույթ և ենթադրում է փախստականների ու հարկադիր վերաբնակների՝ իրենց տները վերադառնալու իրավունքի պահպանում։ Նախնական տեղեկություններով, մենք կարող ենք ասել, որ այս տարի այդ բանաձևի հարցում ավելի շատ երկրներ կաջակցեն մեզ»։








































