Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

«Ծռերը» կոտրեցին ՀՅԴ-ի ողնաշարը

Մենք, առնվազն իմ գնահատմամբ, հավակնում ենք բավական լավ ձայների, քանի որ խորհրդարանը առանց Դաշնակցության պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է․ ասել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի շանսերին:

«Պատմության ընթացքում էլ սխալ կլինի, քանի որ 128-ամյա քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարություն ունի, ներկայացված չլինի խորհրդարանում: Դա, կարծեք թե, ժողովուրդը ինքն իր ողնաշարը կոտրելու գործողություն կլինի»,-ասել է նա:

Արծվիկ Մինասյանի խոսքն ավելի շատ նման է բաժակաճառի, մաղթանքի, քան՝ քաղաքական տեքստի, ուղերձի։ Իրականությունն այն է, որ ՀՅԴ-ն այս պահին գտնվում է խորքային ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ ու ավելի շատ ոչ թե պետության, այլ՝ իր ողնաշարի մասին մտածելու անհրաժեշտություն ունի։

Քսան տարի շարունակ ՀՅԴ-ն հետևողականորեն սերտաճել է քրեաօլիգարխիայի հետ՝ կորցնելով այն ամենն, ինչը բնորոշ է ինքնաբավ կուսակցությանը ու այսօր կանգնել է բարդ իրավիճակի առաջ, մի կողմից՝ կորցնելով իր էլեկտորալ ռեսուրսները, մյուս կողմից՝ զրկվելով Բաղրամյան 26-ի հովանավորությունից։

Իշխանության համակարգին ՀՅԴ-ի ինտեգրումն, անշուշտ, դրական կարող էր ընկալվել միայն մի տեսանկյունից․ ՀՅԴ-ն ձերբազատվեց, այսպես կոչված, ազգային մաքսիմալիզմից, արմատականությունից՝ վերածվելով համակարգային կուսակցության։ Սակայն մեր հասարակության մոտ, ըստ ամենյանի, մարգինալ այդ գաղափարախոսությունն որոշակի արմատներ, մենթալ արտահայտություն ունի ու պատահական չէ, որ մուտացիայի ենթարկվելով՝ դրսևորվեց «ծռության» տեսքով։

Ու բացարձակապես պատահական չէ, որ «Սասնա ծռեր» զինված խումը, իսկ այսօր նաև կուսակցությունը կազմակերպել են մարդիկ, ովքեր իրենց քաղաքական մկրտությունը ստացել են դաշնակցական միջավայրում, եղել են նախկին դաշնակցականներ, զենքի վրա երդված «հավատավոր ընկերներ»։

Խորհրդարանական առաջիկա ընտրություններում հենց «Սասնա ծռեր» կուսակցությունն է  կոտրելու ՀՅԴ-ի ողնաշարը, որովհետև կամակերպչական ու գաղափարական հարթության վրա ՀՅԴ-ի պատճենահանումն է՝ ապավինելով նույն էլեկտորալ ռեսուրսին։ Եթե անգամ «ծռերը» հաջողություն չունենան խորհրդարանական առաջիկա ընտրություններում, հաստատապես կոտրելու են ՀՅԴ-ի մեջքը՝ դառնալով վերջինիս ֆիասկոյի գործուն մասնակիցը։

Երեկ «Սասնա ծռեր»-ը կազմակերպել էր ավտոերթ դեպի Արցախ, որտեղ էլ տեղի ունեցավ համանուն կուսակցության ստեղծումը։ Այս անգամ Ժիրայր Սեֆիլյանին ու նրա ընկերներին Բերձորում սադրանքով չդիմավորեցին, նույնիսկ զուռնա-դհոլ հնչեց, բայց հեղափոխությունը խոհեմություն էր բերել Արցախի իշխանությունը, ոչ սակայն՝ «ծռերին»։

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային-ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային-քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»,– ասված է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության՝ երեկ տարածած հաղորդագրությունում։

Թերևս, հարկ է կատարել մի քանի կարևոր արձանագրում։

«Սանա ծռերը» իրեն համարում է համահայկական կուսակցություն՝ ակնարկելով, որ մտադիր է զբաղեցնել ՀՅԴ-ի նիշը, մանավանդ՝ իր բուրգի գլխին ունի սեփական «Հրանտ Մարգարյանը»՝ Ժիրայր Սեֆիլյանի դեմքով, որը հենց դառնալու է «ծռության» համահայկականության միակ խորհրդանիշը։ Կասկածից վեր է, որ հայկական գաղթօջախներից հանգանակությունը դառնալու է «Սասնա ծռերի» ֆինանսավորման հիմնական աղբուրը (ի դեպ՝ օրենքի խախտումով, բայց դե՝ «համահայկականները», որպես կանոն, թքած ունեն նման մանրուքների վրա)՝ կրկնելով դաշնակացական «անմահ» ավանդույթները, մանավանդ որ «ծռերն» արդեն ունեն Լոս Անջելեսում թելեթոն-հանգանակություններ կազմակերպելու որոշակի փորձ։

Սակայն, որ ավելի կարևոր է՝ «Սանա ծռերն» ինտենսիվորեն օգտվում է ՀՅԴ գաղափարական զինանոցից՝ ԼՂ խնդիրը շահարկման առարկա դարձնելով։

Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը դառնալու է «Ծռերի» նախընտրական բրենդային թեմաներից մեկը, ինչը նշանակում է, որ ԼՂ հարցն առաջիկա ընտրական կամպանիայում օրակարգային է դառնալու շատ վտանգավոր շեշտադրումով։ Մոտավորապես նույն արկածախնդրությունը բնորոշ էր ՀՅԴ-ին 90-ականների առաջին կեսին, երբ ընթացքի մեջ էր արցախյան առաջին պատերազմը։

Հայաստանի կողմից Արցախի ինքնիշխանության միակողմանի ճանաչման, էլ չենք ասում՝ Հայաստանին Արցախի միացման պահանջն այս պահին օրակարգ բերելը որևէ քաղաքական դիվիդենտ չի տալիս Հայաստանին՝ ընդամենը հաղթաթուղթ դառնալով Ադրբեջանի համար, որը հետևողականորեն ձգտում է մեր երկրի դիվանագիտական մեկուսացմանը։

Այս ճշմարտությունը Ժիրայր Սեֆիլյանն ու նրա թիմն, իհարկե, շատ լավ գիտակցում են, սակայն նրանք առաջիկա ընտրական կամպանիայում այլ խաղադրույքներ կատարել չեն կարող ու որոշել են «սրել» Արցախի հարցը։

Արցախի հարցն, անշուտ, օրակարգային պետք է դառնա ներքաղաքական կյանքում, սակայն ոչ թե պրիմիտիվ ազգայնական կոդերով, բանաձևերով, այլ՝ լուրջ քաղաքական դիսկուրսիոն հարթակներում։ Սակայն դա հազիվ թե կարողանա անել մի քաղաքական ուժ, որը Հայաստանի ներքաղաքական օրակարգը տեղափոխում է Արցախ՝ տասնյակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով առաջնագիծը դարձնելով «հեղափոխական էքսպանսիայի» թիրախ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում