Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

«Կախարդական» մեկ միլիարդը չփրկեց Սերժի Վաչոյին. միֆեր կոտրող կալանավորում

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչիկ Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, երեկ կրկին կալանավորվել է. Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը։

Ապրիլյան հեղափոխությունից հետո կալանավորված Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կալանավորվել էր երկու ամսով և, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան և ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ղազարյանի դեմ հարուցված գործը, ըստ էության, առաջինն էր Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով:

Ըստ ՀՔԾ-ի՝ Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո և 460 միլիոն դրամի գույք: Սակայն Սերժի Վաչոյի գործն ուշագրավ էր այլ առումով ևս. Հայաստանի դատական պրակտիկայում դեռ երբեք չէր կիրառվել գրավի նման աննախադեպ չափ՝ մեկ միլիարդ դրամ, ինչը չափազանց մեծ գումար է անգամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Իհարկե, որևէ մեկը չի կասկածում, որ Վաչիկ Ղազարյանը ու նրա «էլիտար» շրջապատը տիրապետում են ահռելի հարստության, ու նրանց համար խնդիր չէ այդ մեկ միլիարդի վճարումը։

Ամբողջ խնդիրն այն էր, թե ամռանը ով է հայտնվելու ապօրինի հարստացման հաջորդ թիրախի կարգավիճակում՝ վճարելով Սերժի Վաչոյի համար։ Սակայն Սերժ Սարգսյանի շրջապատը, ըստ ամենայնի, գտավ օպտիմալ լուծում. համենայնդեպս՝ երրորդ նախագահի համհարզի համար, ըստ պաշտոնական տեղեկատվության, վճարել էին դրսից։

Սերժի Վաչոյի հետ կապված պատմությունը, մեկ միլիարդ դրամ գրավով նրա ազատ արձակումը որոշակի նստվածք թողեց հասարակության մեջ։ Մարդիկ սկսեցին խոսել, թե ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ կան Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի միջև, կամ՝ այն մասին, որ մեծ գումարով կարելի է գնել ազատություն, եթե անգամ մարդը մեղադրվում է մեծ հանցագործություն կատարելու մեջ։ Մարդկանց չի հետաքրքրում այն կարևոր հարցը, որ դատական համակարգը տակավին իր վրա չի զգացել հեղափոխական փոփոխությունների շունչը։

Ինչևէ, Սերժի Վաչոն երեկ կրկին կալանավորվեց, ու Վճռաբեկ դատարանի այդ որոշումը սկզբունքային է մի քանի, առաջին հերթին՝ միֆեր կոտրելու տեսանկյունից։ Նոր Հայաստանում այլևս որոշիչ չեն մեծ փողերը կամ ազդեցիկ կապերը, եթե մարդը կասկածվում է կոնկրետ հանցագործության կատարման մեջ։ Այլևս հնարավոր չէ փողով կամ դիրքով «անձեռնմխելիություն» գնել։ Սա սկզբունքային արձանագրում է, որը պետք է ամրապնդվի մարդկանց գիտակցության մեջ՝ խորհրդանշելով հին ու նոր Հայաստանների սկզբունքային, էական տարբերությունը։

Չի կարող լինել ու չկա որևէ ստվերային պայմանավորվածություն Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի միջև, որովհետև ցանկացած նման գործարք կլիներ հեղափոխության, նրա արժեքների կապիտալիզացիայի հաշվին։ Վաչիկ Ղազարյանը Սերժ Սարգսյանի շրջապատի ամենաառանցքային մարդկանցից մեկն է, ու նրան վերստին ազատությունից զրկելը կարևոր ուղերձ է, որ հեղափոխությունը որևէ հարցում չի կարող կոնսենսուս ձևավորել քրեաօլիգարխիայի հետ։

Մյուս կողմից՝ Սերժի Վաչոյի կալանավորումը, արդեն հաստատապես երկար ժամանակով, կարող է ազդակ հանդիսանալ նոր սկանդալին բացահայտումների համար, որովհետև նա եղել է երրորդ նախագահի, այսպես կոչված, «աչքն» ու «ականջը» ու նրա կատարած հանցագործությունների անմիջական վկան, եթե չասենք՝ կատարողն ու համակարգողը։ Բավական է նշել միայն այն փաստը, որ, ըստ հավաստի լուրերի, հենց Վաչիկ Ղազարյանն է վերահսկել Սերժ Սարգսյանի ստվերային ֆինանսական հոսքերի մի զգալի հատվածը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում