Friday, 10 07 2026
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել

«Հակառակորդի կողմից կրակոցները բազմաթիվ են. երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել» (տեսանյութ)

Եռաբլուրում Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հակառակորդի ոտնձգություններից հետո, դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները՝ ջոկի անդամները, արժանի պատասխան են տվել: Հակառակորդը մի քանի զոհ է տվել և 25-ից ավելի վիրավորներ: Հարձակումը կատարել են երեք խմբով: Այդ խմբերը հետ են շպրտվել մեր դիրքերից, ընդ որում՝ դրանց կազմում են եղել հակառակորդի հատուկ նախապատրաստված ստորաբաժանումներ:

Նա նշեց, որ Արմենի կատարած սխրագործությունը պետք է պարտավորեցնի, որ առաջին հերթին մեր հայրենքի սահմանների պաշտպանության նկատմամբ չափազանց պատասխանատու լինենք, պատասխանատվությամբ լցվենք մեր գործերի նկատմամբ: «Արմենի օրինակը պետք է տարածվի, նրանով պետք է ոգեկոչվեն, նաև տոգորվեն, գոտեպնդվեն մեր բոլոր զինվորները՝ ավելի հանդուգն կերպով իրականացնելու իրենց առջև դրված պարտավորությունները»,- ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ շուրջ երկու օր է՝ լարվածությունը հասել է գագաթնակետին, հակառակորդի կողմից կրակոցները բազմաթիվ են: «Երբևցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել, հասկանալի է, որ մտավախություն կա, որ պատասխաններ կլինեն, իսկ պատասխաններ անպայման կլինեն, մենք պահը կգտնենք»,- հավելեց նախարարը:

Սադրանքները, նրա խոսքով, ուղղված են մեր՝ բանակցային գործընթացում շեղումներ իրականացնելուն. «Այն հիմնական խնդիրը, որ մենք այսօր կատարում ենք, այն է՝ խաղաղ ճանապարհով և երկխոսության ճանապարհով ԼՂՀ հակամարտության հարցը լուծվի, կառուցողական մոտեցում չի ցուցաբերվում նրանց կողմից, և մշտապես սադրանքները լինում են ադրբեջանցիների կողմից: Որքան լինելու են՝ այդքան էլ դրանց պատասխան են տրվելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում