Friday, 10 07 2026
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ

Ներիշխանական հակադրության զուգահեռ գործառույթը

Հայաստանի իրավիճակի գերլարվածության վերաբերյալ գնահատականները դարձել են հայաստանյան առօրյայի մասը ոչ միայն քաղաքական և հասարակական, այլ նաև կենցաղային առումով:

Դրանում համոզվելու համար, իշխանությունները կարող են նստել, ասենք, ցանկացած պատահած երթուղայինը: Կամ գոնե տաքսին` նկատի ունենալով, որ երթուղայինը Հայաստանի իշխանությունների համար միգուցե գերչափազանց խորթ բան թվա, նրանց «ազնվական», «կապույտ» արյան պարագայում: Թող նստեն, ու հինգ րոպեում կհամոզվեն, ինչպիսի երկրում են, ինչ վիճակում է երկիրը, ուր են այն հասցրել, ուր են տանում, ինչ են անում մարդկանց ճակատագրերի հետ, երկրի ճակատագրի հետ:

Իշխանությունները երկրի վիճակի մասին տվյալների պակաս, իհարկե, չեն ունենա, ընդ որում` հավաստի տվյալների պակաս, սակայն երթուղայինը կամ տաքսին նրանց, իհարկե, պակասում է, դրանք կտան մի բան, որ չի տա և ոչ մի այլ կառույց կամ ինստիտուտ, եթե նույնիսկ գիշերուզօր հաշվի և վիճակագրություն անի: Սակայն, սրան զուգահեռ, գերլարվածությունն այն աստիճանի է, որ այն անխուսափելիորեն հասնելու է նաև այդ իշխանություններին, եթե նույնիսկ նրանք չնստեն երթուղային կամ տաքսի: Եթե, իհարկե, արդեն իսկ չի հասել, ինչի նշաններ, այնուամենայնիվ, կան:

Ինչպես ասում են, եթե սարը չի գնում Մուհամմեդի մոտ, Մուհամմեդն է գալիս սարի մոտ: Եթե իշխանությունները չեն գնում հասարակության իրական վիճակը հյուսվածքներում հասկանալու, ապա հասարակության խնդիրները, լարվածությունն է հասնում իշխանությունների մոտ: Եվ նրանք վաղ թե ուշ պետք է մտածեն գոլորշին բաց թողնելու մասին: Չեն կարող չմտածել, որովհետև չնայած ողջ ոչ ադեկվատությանը, որ ցուցաբերում են իշխանությունները պետության ճակատագրին, հասարակության, քաղաքացիների ճակատագրին վերաբերող հարցերում, ըստ էության նրանք դեռևս չեն հասել իրենց անձնականին վերաբերող հարցերի նույն ոչ ադեկվատ ընկալման: Անձնականի հարցերում նրանք դեռևս ադեկվատ են, առավել քան ադեկվատ և բավական ագրեսիվ: Այնպես որ, գոլորշին բաց թողնելու տարբերակն ամենահավանականն է, որ կկիրառեն առաջիկայում:

Ինչպես նշեցինք, կիրառման նշաններ արդեն իսկ նկատելի են, այսինքն` լարվածության ազդակներն արդեն իսկ հասել են իշխանություններին, և նկատելի են որոշակի արձագանքներ: Օրինակ` մի՞թե գոլորշին բաց թողնելու գործընթաց չէ ներիշխանական այն վեճը, որ ծավալվեց երկրորդ նախագահի և իշխանությունների միջև, այսինքն` իշխանական համակարգի թևերի միջև: Եթե ընթանում է չափազանց սուր բանավեճ, որտեղ մի կողմում գործող իշխանություններն են, իսկ մյուս կողմում, ըստ էության, ընդդիմություն չէ, ընդդիմություն չկա, չկա նաև որևէ էական, շոշափելի քաղաքական միավոր, ուժ, սուբյեկտ, շարժում կամ նախաձեռնություն, ապա դրա էֆեկտը բացառապես հավասարվում է գոլորշի բաց թողնելու էֆեկտին: Եվ ըստ էության, համենայնդեպս մինչև այսօր, որևէ այլ բան չի էլ երևացել: Ընդ որում` ակնհայտ է, որ թողնվում է նաև այդ գործընթացը ավելի ծավալելու ռեսուրս, այսինքն` անցքը մեծացնելու հնարավորություն, եթե հարկ լինի ավելի շատ գոլորշի բաց թողնել: Ընդ որում` սա բոլորովին չի նշանակում, որ ամեն ինչ պայմանավորված և կազմակերպված է: Ի վերջո, ինքնաբուխ քայլերի ունակ է ոչ միայն հասարակությունը: Սա պետք է ընդունել: «Ինքնաբուխ» քայլերի ունակ է նաև իշխանական համակարգը: Եվ այս դեպքում, համակարգը փորձելով լուծել իր ներքին հակասությունները` միևնույն ժամանակ նաև ակամայից իրականացնում է գոլորշի բաց թողնելու ինքնապաշտպանական ակցիա:

Խնդիրն այն է, որ կառուցվածքային առումով իրավիճակը բավական հետաքրքրական է: Եթե հասարակության լարվածությունը հասնում է պայթյունի մակարդակի, ապա անխուսափելիորեն առաջանում է իշխանափոխության խնդիր: Եթե առաջանում է իշխանափոխության խնդիր, ապա այստեղ եթե իշխանությունը համակարգի ձեռքից դուրս է մնում, ապա խնդիրներ են առաջանում ոչ միայն այն մարդկանց համար, որոնք հենց այդ պահին էին իշխանության և կորցնում են այն, այլ նաև մարդկանց համար, որոնք այս իշխանական համակարգում նախկինում էլ ունեցել են առանցքային դերակատարում: Այսինքն` հասարակությունը հաշիվ է ներկայացնելու բոլորին, առավել ևս, որ ներկայացնելու հաշիվ բոլորի մասով էլ առկա է:

Եվ ուրեմն, այստեղ ներհամակարգային դիմակայությունը ինքնաբերաբար ստանում է երկրորդ նշանակություն կամ գործառույթ՝ բաց թողնել լարվածության գոլորշին, ձևավորելով գործող իշխանությանը, այսպես ասած, պայմանական միավոր ընդդիմություն: Համենայնդեպս մինչև այսօր` պայմանական, որովհետև այդ ընդդիմության ընդդիմադիր գործողությունները սահմանափակվում են զուտ նրանով, ինչով սահմանափակվում են իշխանությունների իշխանական գործողությունները՝ միմիայն խոսելով, ճառելով: Մյուս կողմից, սակայն, այս գործառույթն, իհարկե, երկար կյանք չունի, քանի որ հասարակության կյանքում տեղի է ունենում վերանայումների և վերարժևորումների գործընթաց, որը մերկացնում է ներքաղաքական սուբյեկտներին: Եվ իշխանությունը վաղ թե ուշ կանգնելու է գոլորշի բաց թողնելու նոր տարբերակների անհրաժեշտության առաջ:

Ընդ որում` դրանց մասին արդեն իսկ տեղեկություններ են հայտնվում մամուլում՝ կադրային փոփոխությունների մասին: Սակայն սա արդեն խոսում է իշխանությունների երևակայության սպառման մասին կամ այն մասին, որ նրանք կարծում են, թե սպառվել է հասարակական հիշողությունը, և հնարավոր է կադրային աճպարարությամբ ազդել հասարակական տրամադրությունների վրա: Սխալվում են, թե ոչ` պետք է ցույց տա հասարակությունը, որը կադրային այդ ժանգլյորության շատ դեպքեր է տեսել, անարդյունք և ոչինչ չփոխած դեպքեր:

Այնպես որ, շատ հավանական է, որ գոլորշին բաց թողնելու փոխարեն, իշխանություններն, իրենց համար ճակատագրական, ավելի ու ավելի սկսեն պարզապես գազ բաց թողնել, եթե վերջիվերջո չհասկանան հասարակության իրական խնդիրները և տրամադրությունները հասկանալու գերհրատապությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում