Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են վնասազերծել կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են «Բերետտա» տիպի մարտական ատրճանակ, ինչպես նաև ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:






































