Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Կալանավորել Աղվան Հովսեփյանին, քանի նա չի ճողոպրել Ռուսաստան

Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Վահագն Հարությունյանի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել, թեպետ նրա պաշտպանը պնդում է, որ Հարությունյանը զանգել է քննչական մարմնին ու հայտնել իր գտնվելու տեղը։

Վահագն Հարությունյանի կալանավորման որոշումը, տվյալ դեպքում, փոքր-ինչ հարաբերական է, որովհետև նա, ինչպես և այս գործով մեկ այլ մեղադրյալ Միքայել Հարությունյանը, գտնվում է Ռուսաստանում, այնտեղից հանդես է գալիս բարձրագոչ հայտարարություններով, սակայն, ըստ ամենայնի, Հայաստան վերադառնալ չի պատրաստվում։ Ի դեպ, այն փաստը, որ Հարությունյանը չի խուսափում նշել իր գտնվելու վայրը՝ արդեն հուշում է, որ նա անվտանգության ու անձեռնմխելիության որոշակի երաշխիքներ ունի ռուսական կողմից։

Սակայն այս գործով ՀՔԾ-ն բնավ էլ չպետք է բավարարվի միայն Վահագն Հարությունյանով․ նա այս դեպքում կատարող է ՝ թեև բավականին բարձրաստիճան ու խոշոր կալիբր ունեցող։ Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը կոծկվել է, իրավական մանիպուլյացիաներ կամ բեսպրեդել է եղել Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով։ Իսկ այդ հրահանգը Վահագն Հարությունյանը կարող էր ստանալ միայն երկու մարդու՝ այդ օրերի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու իր անմիջական ղեկավար Անդրանիկ Միրզոյանի միջոցով։

Ուզում ենք հիշեցնել, որ 2008-ին ՀՔԾ-ն դեռ առանձին կառույց չէր և այլ անվանումով գտնվում էր Աղվան Հովսեփյանի ղեկավարած գլխավոր դատախազության կառուցվածքում ու անմիջականորեն ղեկավարվում էր Անդրանիկ Միրզոյանի կողմից։ Ըստ այդմ՝ բոլորի համար ակնհայտ է այն շղթան, որի միջոցով Սերժ Սարգսյանի կամ Բաղրամյան 26-ի հրահանգները հասել են Վահագն Հարությունյանին։ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի կազմակերպած սահմանադրական կարգի հեղաշրջման գործընթացի իրավական բաղադրիչն ուղղակիորեն ապահովել է հենց Աղվան Հովսեփյանը՝ քրեաօլիգարխիայի պահապան հրեշտակներից մեկը։

ՀՔԾ-ն հապաղելու իրավունք չունի։ Հուլիս ամսին, օրինակ, Վահագն Հարությունյանը կանչված է եղել հարցաքննության ու եթե նախաքննության մարմինը մի փոքր ավելի պրոֆեսիոնալ գործեր, ապա նա հիմա չէր գտնվի Ռուսաստանում։ Եթե ՀՔԾ-ն այսօր հապաղի Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու հարցում, ապա կասկած չունենք՝ առաջիկայում «կվատանա» նաև Գառնիկիչի սիրտը, ու նա նույնպես կհայտնվի մոսկովյան էլիտար հիվանդանոցներից մեկում, որտեղից հրեշտակի կերպարանքով հարցազրույցներ կտա՝ խոսելով իր անմեղության մասին։

Ընդ որում, եթե Աղվան Հովսեփյանի մեղադրանքի ու նրա անազատության հարցը շուտափույթ լուծում չստանա, ապա նախաքննության մարմնի ձեռքերն էապես կարող են կաշկանդվել երկու ուղղությամբ։ Նախ՝ բարդություններ կառաջանան այն հարցում, որպեսզի ապացուցվի Սերժ Սարգսյանի կոնկրետ մեղքը Մարտի 1-ի գործն ուղղորդելու և կոծկելու հարցում։ Գրեթե վստահ ենք, որ այդ շրջանի իրավական պատասխանատուներից հենց Աղվան Հովսեփյանը կարող է հանգամանալից պատմել հանցագործ այն սխեմայի մասին, որը նախաքննության մարմնին թույլ կտա այս դրվագով դուրս գալ Սերժ Սարգսյանի «հետքի» վրա։

Մյուս կողմից՝ Աղվան Հովսեփյանը նշանային ֆիգուր է, որին առաջադրված մեղադրանքը կամբողջացնի այդ շրջանում իրավապահ մարմիններում գործած հանցավոր բուրգի մասին համապարփակ տեղեկատվությունը։ Այլ խոսքով՝ կհիմնավորվի, որ Վահագն Հարությունյանն ու մյուսները ոչ թե ինքնիրավչություն են արել, այլ գործել են Բաղրամյան 26-ի հրահանգով՝ սահմանադրական կարգի տապալման գործընթացի համատեքստում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում