Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:50
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:40
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:30
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

Նոր խորհրդարան. ովքեր են մնալու դուրս

Մի սպասեք, որ ՔՊ նախընտրական ցուցակում լինելու են քննադատություն բերող անուններ, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը, խոսելով դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրության մասին: Այդ հայտարարության համատեքստում հարցն է, կապված այն սպասումների հետ, որ ՔՊ ցուցակում կարող են լինել նախորդ իշխանության, ՀՀԿ հետ գործակցած անձինք: Ի դեպ, այդ սպասումները հանրության, լրագրողների մոտ ձևավորվել են հենց ՔՊ ղեկավարների հայտարարությունների հիման վրա: Նախընտրական ցուցակները, իհարկե, ներկայումս դառնալու են, այսպես ասած, թոփ թեմա: Ավելին, եթե բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ սահմանեն այդ թեմայի վրա, ապա, մեծ հավանականությամբ, տնտեսությունը դրա էֆեկտը կզգա այնպես, ինչպես հունիսին զգացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակաշրջանի էֆեկտը, երբ խաղադրույքների աճի հաշվին տնտեսությունն արձանագրել էր ակտիվության բավականին բարձր՝ երկնիշ աճ:

Թեև ՔՊ անդամը հայտարարում է, որ չեն լինելու քննադատություն բերող անուններ, այդուհանդերձ, այստեղ իրավիճակը հարաբերական է: Ի վերջո, նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու և ՔՊ անցնելու մասին է հայտարարել պատգամավոր Հայկ Կոնջորյանը, որը, ըստ Ալեն Սիմոնյանի, լինելու է ՔՊ ցուցակում: Խոսքը, իհարկե, ՀՀԿ-ից անցածի մասին չէ, սակայն միևնույն է, հասարակության մի ստվար մաս ամենևին միարժեք չի ընկալել այդ հանգամանքը, երբ գրեթե ակնառու է դառնում, որ կուսակցափոխությունը տեղի է ունենում ընդամենը նախընտրական հաջողակ կամ երաշխավորված ցուցակի մոտիվացիայով: Իսկ դա քննադատության ենթակա խնդիր է, անկախ այն հանգամանքից, որ կապ չունի նախորդ իշխանության հետ: Ի վերջո՝ նախորդ իշխանության հետ կապ ունի այդ երևույթը, այսինքն` դա մի երևույթ է, որը խրախուսվել է հենց նախորդ իշխանության շրջանում և, ըստ այդմ, նոր, հեղափոխական գործընթացում այն թերևս չպետք է լինի խրախուսելի, ընդունելի: Անշուշտ, պետք չէ այդօրինակ դրվագները ճակատագրականացնել: Ի վերջո` անցներ պատգամավորը, թե չանցներ՝ մի տեղից մյուսը, դրանից իրավիճակի էությունն ու քաղաքական խորությունը, անշուշտ, չէր փոխվելու, սակայն, վերջին հաշվով, հեղափոխությունը հեղափոխություն է ոչ միայն իր բնույթով, այլ նաև ստանդարտներով, իր, այսպես ասած՝ ներքին էթիկայով:

Նիկոլ Փաշինյանը հենց նախօրեին խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ Հայաստանում տեղի ունեցողը մշակութային հեղափոխություն է: Սա կարևոր արձանագրում է, միաժամանակ խիստ պարտավորեցնող արձանագրում: Իսկ մշակույթը միայն համայնապատկերը չէ, այլ նաև ամենափոքր շտրիխները: Մյուս կողմից, խորհրդարանի՝ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը, իհարկե, ավելի շատ լինելու է ոչ թե նոր Հայաստանի առաջին ընտրությունը, այլ հին Հայաստանի վերջինը: Այդ իմաստով, ընտրական գործընթացում խաղադրույքը կամ շեշտադրումը օբյեկտիվորեն խոշորի վրա է՝ խոշոր խնդրի, նպատակակետի: Եվ այդ առումով, իհարկե, սկզբունքորեն կա հետաքրքիր մի իրավիճակ, երբ դիտարկում ենք իշխող ուժի ցուցակի հարցը: Վերջին հաշվով, ընտրական գործընթացն ու պառլամենը միայն իշխանությունը չէ, այլ նաև ընդդիմությունը: Եվ այդ ամբողջական դիտարկումով ակնառու է, որ այստեղ էլ հին համակարգի ուժերն են, անկախ նրանց ներկայիս դիրքավորումից և դրանում անկեղծության չափաբաժնից: Մեծ հաշվով, այս իմաստով ենք արձանագրում, որ ընտրությունն ավելի շատ հին Հայաստանի շրջանակում է, քան նոր: Պարզապես այն պետք է նորի ու հնի միջև Հայաստանի քաղաքական սահմանագիծը քաշելու համար: Այդ իմաստով, նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում առանցքային հարցն այն չէ, թե ով է մտնելու խորհրդարան: Առանցքայինն այդ տեսանկյունից այն է, թե ովքեր են մնալու դրանից դուրս և ինչ են անելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում