Wednesday, 08 05 2024
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան

Ինչո՞ւ ձախողվեց Փաշինյանի թիմը. ի՞նչ է ասելու վարչապետն ԱԺ-ում

1995-ին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը կանգնած էր Սահմանադրություն ընդունելու հրամայականի առաջ. կային մտավախություններ, որ մասնակցության բավարար մակարդակ չի ապահովվի։ Երրոդ հանրապետության առաջին իշխանությունն այդ ժամանակ գնաց, մեր կարծիքով, բեկումնային մի քայլի, որը հետո, ցավոք, պետք է խաչ քաշեր հայկական ժողովրդավարության վրա՝ ի վերջո հանգեցնելով 1998-ի ռևանշին։

1995-ին սահմանադրական հանրաքվեն մեկտեղվեց խորհրդարանական ընտրությունների հետ. նախագահին սատարող «Հանրապետություն» միավորումը շարժման բյուրոկրատացման, նոմենկլատուրացման առաջին փորձն էր։ ՀՀՇ-ն փաստացի դաշինքի գնաց նոմենկլատուրայի, «ծյունինգի» ենթարկված նախկին պարտիականների, կոմսոմոլների, «կարմիր» տնօրենների հետ՝ Սահմանադրության ընդունման հարցը լուծելու համար։ Եղավ այն, ինչ եղավ։ Սահմանադրության ընդունումով, ըստ էության, իրավաքաղաքական ամրագրում պետք է ստանար 88-ի շարժումը, սակայն Հիմնական օրենքի լեգիտիմությունը դրվեց կասկածի տակ՝ երկփեղկելով հասարակությունը, հիմքեր ստեղծելով իշխանության խորացող ճգնաժամի համար։

Մտավախություններ կան, որ թավշյա հեղափոխությունը կանգնած է նույն ինստիտուցիոնալ ճգնաժամի առաջ։ Այդ մասին գրել էինք դեռ մեկ շաբաթ առաջ՝ Կապանի ընտրություններից ու ԸՕ փոփոխությունների հարցով առաջին քվեարկության տապալումից հետո։ Այն ժամանակ գրել ենք, հիմա՝ ԸՕ փոփոխությունների ձախողումից հետո, կրկնենք. խնդիրը ո՛չ հակահեղափոխական ռևանշն է, որն, ըստ էության, ճնշված է, ոչ էլ ՀՀԿ-ի սաբոտաժը կամ ՀՅԴ-ի ուրացումը։ Հարցն այն է, որ անցած վեց ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հեռացնել հին իշխանությանը, սակայն համառորեն չի ստացվում նոր համակարգի ձևավորումը, ինչի պարագայում դժվար, գրեթե անհնար է խոսել հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի մասին։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնում ենք հին օրենսգրքով, որի մեխանիզմները նախատեսված են քրեաօլիգարխիկ համակարգի մենեջմենթն ու վերարտադրությունն ապահովելու համար։ Սա չի նշանակում, որ հին ԸՕ-ն կօգնի, որպեսզի ՀՀԿ-ն կամ որևէ մեկը դեկտեմբերին հասնի ռևանշի. այս տարբերակը բացառված է նույնիսկ տեսականորեն։ Խնդիրն այն է, որ ընտրական գործընթացը լինելու է ապաքաղաքական, ինչի հետևանքով Փաշինյանի թիմի հաղթանակը միայն վերապահումով է լինելու հեղափոխության հաղթանակը։ Այլ խոսքով՝ պարտադիր չէ, որ ռևանշն ուղղակի լինի, այն կարող է դրսևորվել հեղափոխության արժեզրկման միջոցով։

Արդեն այն հանգամանքը, որ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունն ընտրությունների է գնում ձախողված՝ շատ վատ ազդակ է։ Նիկոլ Փաշինյանը հրապարակին երեք խոստում էր տվել ու ստացել էր հասարակության վստահության մանդատը՝ նաև ԸՕ-ն բարեփոխելու ու այդ հենքով արտահերթ ընտրությունների գնալու համար։ Հեղափոխության կառավարությունը խոստումը չկատարեց, ինչը գոնե քաղաքական հարթության վրա ապալեգիտիմացնում է գործընթացը։

«…Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով: Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով հետ է ընկնելու»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կառավարության ընտրական բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Վերջինս միանգամայն ճիշտ է, իսկապես՝ ի՞նչ կապ ունի բարոյալքված ՀՀԿ-ն, եթե Նիկոլ Փաշինյանը համակարգային, ինստիտուցիոնալ աշխատանքի փոխարեն՝ հույսը դրել էր պատգամավորների «որպիսությունը ճշտող» Արարատ Միրզոյանի զանգերի վրա։ Հիմա առաջին փոխվարչապետի՞ն մեղադրենք, որ 63-ի փոխարեն ճշտել է 62 պատգամավորի «որպիսություն», թե՞ զարմանանք, որ հեղափոխության թիմը հայտնվել է ֆուտբոլային լուզեր թիմի կարգավիճակում, որը չի կարողանում գնդակ խփել դատարկ դարպասին։

Չենք ուզում մտածել, որ այս ամենը տեղի է ունեցել, որովհետև ԸՕ բարեփոխումն իսկապես առաջնահերթություն չի եղել Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև այդ դեպքում ստիպված կլինենք արձանագրել, որ բարիկադների ապամոնտաժման քաղաքականությունը ենթադրում է ՔՊ-ի ու հին համակարգի միջին ու ստորին սեգմենտների համագործակցություն՝ հեղափոխական թիմի անվերապահ հաղթանակն ապահովելու համար (1995-ի նախադեպի մոդիֆիկացված կրկնություն)։ Համենայնդեպս, ռեյտինգային համակարգն այլընտրանք չի թողնում, եթե հաշվի առնենք այն ակնհայտ իրողությունը, որ Փաշինյանի թիմում չկան վառ անհատականություններ, որոնք կարողանան հասարակությանը ներկայանալ մեծամասնական ընտրակարգին բնորոշ հատկանիշներով։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանը բոլորին հասնել չի կարող, ուրեմն օբյեկտիվորեն գործի են դրվելու այլ մեխանիզմներ, ինչի հետևանքով ունենալու ենք ապաքաղաքական ընտրարշավ ու կասկածելի որակի խորհրդարան։

Մի՞թե հնարավոր չէր արտահերթ ընտրությունների ժամկետների ու ԸՕ բարեփոխումների հարցը դիտարկել բարիկադների ապամոնտաժման քաղաքականության համատեքստում և խնդիրը լուծել փաթեթով։ Իհարկե հնարավոր էր, սակայն ընտրվեց այլ ճանապարհ, որն ընտրական գործընթացը դարձյալ վերածելու է «սպիտակների» ու «սևերի» հակադրության՝ խեղդելով քաղաքականությունն ու քաղաքացիականությունը։

Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվելու, այլև ավելի խորանալու է, որովհետև ռեյտինգային ընտրակարգը հենց յուրայինների ճամբարում ծնելու է մի քանի հազար «աբիժնիկներ», որոնք «հեղափոխական» սաբոտաժով ցույց են տալու իրենց պիտանելիությունը։ Վարկած կա, որ Սերժ Սարգսյանի իշխանության կայունությունը խաթարվել է հենց ռեյտինգային ընտրակարգով պարտված թեկնածուների ու նրանց հովանավորների գործողությունների հետևանքով։ Սա մասամբ մոտ է իրականությանը։ Ռեյտինգային համակարգը ճահիճը քաշեց անգամ այլանդակ համակարգ ունեցող Սարգսյանին, արդյոք դրա փորձությանը կդիմանա՞ հեղափոխությունը, մանավանդ, երբ հույսը դրել է Արարատ Միրզոյանի զանգերի վրա…

Կարծում ենք՝ մինչև վերջ գիտակցված չէ, թե երեկ ինչպիսի ծանր հարված է հասցվել հեղափոխությանը, կամ գիտակցված է, սակայն առայժմ լուծումներ չկան։ Ու թերևս պատահական չէ, որ երեկվա խիստ բեկումնային իրադարձությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղերձով չդիմեց քաղաքացիներին։ Ստանդարտ ասելիքն այլևս ակտուալ չէ, նոր գաղափարներ, վարչապետն, ըստ ամենայնի, առայժմ չունի։ Սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ, ըստ էության, ձևականորեն առաջադրվել է վարչապետի պաշտոնում։ Հուսանք՝ վաղը խորհրդարանում Փաշինյանն ասելիք կունենա…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում