Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Ստեփանակերտը բան չունի՞ ասելու Ռոբերտ Քոչարյանին

«Նրա որոշ հայտարարություններում ես տեսնում եմ, որ նա փորձում է հեռու պահել իրեն խնդրից, այն ղարաբաղյան կողմի վրա դնել: Բայց դա չի հաջողվի անել. ղարաբաղյան հակամարտությունում, Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում Հայաստանի ներգրավվածության աստիճանն այնքան մեծ է, որ չի ստացվի դրանից խուսափել: Ոչ ոք՝ ոչ համանախագահները, ոչ միջազգային հանրությունը, դա լուրջ չի ընդունի: Հետևաբար ավելի լավ է ձևակերպել ընդհանուր դիրքորոշում, այն համաձայնեցնել Ղարաբաղի հետ և խստորեն հետևել դրան»,- հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Lenta.ru-ին տված հարցազրույցում՝ խոսելով այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի հարցում մշակված ամբողջական դիրքորոշում և անում է հատվածական հայտարարություններ:

Մի կողմ թողնենք այն, որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն, այսպես ասած, «գործ է տալիս» Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց հորդորելով «չհավատալ» կամ «չընդունել» Արցախը բանակցության սուբյեկտ դարձնելու, ընդհանրապես կարգավորման գործընթաց կոչվող շրջանակում Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու Փաշինյանի ջանքը: Իսկ այդ ջանքն ակնհայտ է, և վարչապետը դեռևս մայիսի 9-ից ակնառու կերպով փորձում է սուբյեկտություն տալ Ստեփանակերտին՝ այդպիսով բազմազանեցնելով հայկական քաղաքականությունն այդ հարցում և վերադարձնելով հարցը սկզբնական քաղաքական տրամաբանություն, ինչը գործնականում դարձել էր Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի ռազմական հաջողությունների միջազգայնորեն լեգիտիմ լինելու գրավականներից մեկը:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում ստանձնելով գլխավոր բանակցողի դերը՝ Ստեփանակերտը փաստացի անդառնալիորեն դուրս մղեց բանակցային սուբյեկտի կարգավիճակից, ինչն էլ իր հերթին հանգեցրեց ընդհանրապես խնդրի միջազգային, ռազմաքաղաքական համատեքստի որոշակի նենգափոխման և որպես դրա հետևանք՝ Ադրբեջանի դիրքերի ամրացման:

Այս իմաստով, սակայն, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում արտահայտած մտքերը ունեն թերևս պաշտոնական Ստեփանակերտի արձագանքի անհրաժեշտությունը: Երկրորդ նախագահը փաստացի դեմ է Ստեփանակերտը գործընթացի լիարժեք սուբյեկտ դիտարկելու մոտեցմանը: Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները՝ Արցախի լիարժեք սուբյեկտության անհրաժեշտության մասին, պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է և համարել իր դիրքորոշմանը համահունչ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն Մինսկի խմբի համանախագահներին անում է հակառակ մոտեցման թաքնված կոչ, ընդ որում՝ վատ թաքնված: Ինչ խոսք, մեղմ ասած՝ քիչ է հավանականությունը, որ համանախագահներն իրենց դիրքորոշումները ձևավորեն այդ կոչի հիման վրա, սակայն մյուս կողմից՝ կա մեծ հավանականություն, որ Քոչարյանի այդ վատ թաքնված կոչը անթաքույց խաղաքարտ կարող է դարձնել Բաքուն, ինչպես, օրինակ, դարձրեց Հայաստանում «բռնապետության» մասին նրա հայտարարությունը:

Այս իմաստով թերևս արժե, որ պաշտոնական Ստեփանակերտը ասելու բան ունենա և ասի՝ թույլ չտալով իր սուբյեկտության հարցում որևէ մանիպուլյացիա և նենգափոխում, միաժամանակ ընդգծելով այդ ներուժը: Եթե իհարկե Արցախի իշխանությունը չի փնտրում պատասխանատվությունն այս կամ այն կերպ Երևանի վրա թողնելու առիթ, որովհետև ի վերջո մինչև մայիսի 9-ը խոշոր հաշվով նաև Արցախի իշխանության պատասխանատվությամբ է Երևանը «փոխարինել» Ստեփանակերտին, և անգամ ապրիլյան քառօրյայից հետո Արցախի ղեկավարությունը չփորձեց օգտագործել քաղաքական պահն այդ հարցում իրավիճակ փոխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում