Thursday, 16 07 2026
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին

«Բոլոր դեպքերը պետք է անխտիր բացահայտվեն». Վալերի Օսիպյան

ոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, Արարատի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների, ինչպես և Արարատի մարզային քննչական վարչության ներկայացուցիչներ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց ու վերլուծվեց Արարատի մարզի օպերատիվ իրավիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարները Վալերիյ Օսիպյանին ներկայացրին իրենց բաժինների սպասարկման տարածքում տեղի ունեցած, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

Ոստիկանության պետն այդ ուղղությամբ կոնկրետ ցուցումներ տվեց՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումն իր ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներից է, ընդ որում՝ նշանակություն չունի հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը։

«Բոլոր դեպքերը պետք է անխտիր բացահայտվեն և հանցագործություն կատարած անձինք պետք է օրենքի տառին համապատասխան պատասխանատվության ենթարկվեն․ սա բխում է հանրային շահից»- նշեց Վալերիյ Օսիպյանը։

Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն դարձրեց նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ հանձնարարելով տեղերում ակտիվացնել համագործակցությունը նախաքննական մարմինների հետ։ Մարդու կյանքի և առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված կոնկրետ դեպքերով ծավալվեց առարկայական քննարկում։ Արտահայտվեցին կարծիքներ, հնչեցին առաջարկություններ, ոստիկանության պետի կողմից տրվեցին կոնկրետ հրահանգներ։

«Անկախ իրավապահ կառույցի գործունեության ուղղվածությունից` մենք պետք է համատեղ ու հետևողական պայքար մղենք հանցավորության դեմ՝ օրվա ցանկացած ժամի և ցանկացած իրավիճակում ջանք չխնայելով օրենքով մեզ վերապահված լիազորությունները կիրառել քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության դեմ հանցավոր ոտնձգություններին օպերատիվ հակազդելու համար»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում