Saturday, 08 06 2024
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու

Աննախադեպ կոշտ քննադատություն Փաշինյանի հասցեին ու վարչապետի կոշտ պատասխանը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Երևան կատարարծ այցին և այդ համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքականության, իր կարծիքով, ձախողումներին։ Վիգեն Սարգսյանի կարծիքը հիմա ավելի ուշագրավ է դառնում, որովհետև, ըստ հավաստի լուրերի, հենց ՊՆ նախկին նախարարն է խորհրդարանական առաջիկա ընտրություններում գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը։ Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ այսպես ասած, ծանրակշիտ ասելիքը վերապահվել է հատկապես Սարգսյանին։

Ի դեպ, ՊՆ նախկին նախարարի գրառումը հակված չենք դիտարկել «սպիտակների» ու «սևերի» կան հեղափոխականների ու հակահեղափոխականնների հակադրության պարզունակ հակադրության դաշտում՝ առնվազն այն պատճառով, որ արտաքին քաղաքականությունը նուրբ ոլորտ է, որտեղ էյֆորիկ գնահատականները լուրջ չեն։

«Սակայն, երևի թե, բոլորին է ծանոթ այն զգացումը, երբ առաջին մի քանի րոպեից հետո ակնհայտ է դառնում, որ դիտվող ֆիլմն այլևս հետաքրքիր դառնալ չի կարող: Ցավոք, հենց այդպիսի՝ լավագույն դեպքում ձանձրալի և ավելի շուտ տհաճ ֆիլմի է նմանվում «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականությունը»- գրել է Վիգեն Սարգսյանը։

Այն, որ Հայաստանի գործող իշխանությունը չունի արտաքին քաղաքականության կոնցեպցիա՝ թերևս անվիճելի է։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը, ըստ էության, շարունակում է արտաքին քաղաքական այն կուրսը, որը որդեգրվել էր դեռ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, ըստ այդմ՝ «ձանձրալի և ավելի շուտ տհաճ ֆիլմ» է եղել նաև այն իշխանության քաղաքականությունը, որի առանցքային անդամն է եղել Վիգեն Սարգսյանը։

Տարակուսելի է, որ ռուսական տոտալ ազդեցության տակ գտնվող նախորդ իշխանության բարձրաստիճան պաշտոնյան Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Բոլթոնի առաջ, այսպես ասած, խեղճանալու հարցում։ «Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ», -գրել Հայաստանի ՊՆ նախկին նախարարը:

Իհարկե, այս հարցում Վիգեն Սարգսյանն օբյեկտիվ չէ նաև ըստ էության, որովհետև Բոլթոնի տոնայնությունը նույնն է եղել նաև Բաքվում և Թբիլիսիում, այլ խոսքով՝ խնդիրը ոչ թե Հայաստանի իշխանության «խեղճությանն» է վերաբերում, այլ՝ Թրամփի վարչակազմի շեշտադրումներին, որոնց իրապես կտրուկ են, որոշ դեպքերում՝ հեղափոխական։ Ակնհայտ է, որ իրանական կամպանիայի համատեսքստում փոխվել է Հարավային Կովկասում Սպիտակ տան քաղաքականությունը, ինչը մեր տարածաշրջանուն անխուսափելի է դարձնելու Վաշինգտոնի ու Մոսկվայի շահերի բախումը։

Ի դեպ, Վիգեն Սարգսյանի կոշտ քննադատությանն այսօր արջագանքել են Հայաստանի վարչապետն ու առաջին փոխվարչապետը։

Վիգեն Սարգսյանի այն մտքին, թե նոր իշխանությունը հետևողականորեն ավերում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով, Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Եթե տասնամյակներով կառուցածն այն է, ինչ հիմա կա և ստացել ենք ժառանգություն, այդ թվում՝ արտաքին քաղաքական ոլորտում, ապա կա´մ լավագույն ջանքերը չեն գործադրվել, կա´մ, եթե գործադրվել են, ապա անհրաժեշտ հմտությունները չեն եղել, որ արդարացնեն սպասելիքները, մի խոսքով, տխուր է պատկերը բոլոր ոլորտներում»:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում շատ ավելի կոշտ ու կտրուկ է եղել։ «Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և եթե դա է իրենց պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկներին, ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ ու արժանապատիվ երկրին վայել, արժանապատիվ քաղաքականություն»,- ասել է նա:

Իհարկե, ընդդիմախոսները կարող են հակադրվել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե նրա արտաքին քաղաքականությունն արմատապես չի տարբերվում նրանից, ինչը վարում էր Սերժ Սարգսյանը, սակայն հենց այսօրվա հարցազրույցում Փաշինյանը մի համարձակ միտք է հայտնել, որն անկարելի էր լսել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Վարչապետն, ըստ էության, դրական է արձագանքել Բոլթոնի մի գաղափարի՝ ասելով, թե կառավարությունը որևէ կերպ սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու շահավետ առաջարկ կլինի մեզ համար՝ մենք կքննարկենք։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն, առանց չափազանցության, շրջադարձային է, որովհետև սպառազինության ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր համագործակցությունն, ըստ էության, ենթադրում է անվտանգային միջավայրի հնարավոր փոփոխության առնվազն չբացառում։ Ի դեպ, հմուտ դիվանագիտություն իրականցանելու պարագայում՝ Հայաստանի իշխանությունը կարող է ամերիկյան ակտիվությունը տարածաշրջանում օգտագործել հայ-ռուսական հարաբերությունների որակն արմատապես փոխելու համար։

Իհարկե, այս հարցում տրամագծորեն հակառակ կարծիքն ունի Վիգեն Սարգսյանը։ «Եվ ոչ պակաս հրատապ հարց` ո՞րը պետք է լինի Ռուսաստանի՝ Հայաստանին անվճար կամ մատչելի զենք տրամադրելու շարժառիթը, եթե այլ տեղից Հայաստանն այն ձեռք է բերում շուկայական գներով:

Կասկած չունեմ, որ Բոլթոնը շատ լավ գիտակցում է այս ամենը: Նրա ասածը ոչ թե Հայաստանին ամերիկյան զենք գնելու առաջարկ էր, ինչպես շտապեցին այն ներկայացնել որոշ վերլուծաբաններ, այլ Ադրբեջանին այդ զենքը վաճառելու արդարացում»,- ՖԲ իր էջում գրել է նա:

ՊՆ նախկին նախարարի պնդումների մեջ ճշմարտություն կա, սակայն մյուս կողմից՝ Բոլթոնի ասածն ավելի գլոբալ համատեքստ ուներ և վերաբերում էր տարածաշրջանային անվտանգության նոր համակարգին ու ամեն բան չի կարելի պարզունակորեն մատուցել զենք գնել-չգնելու համատեքստում։

Վիգեն Սարգսյանի իմպերատիվ պնդումները՝ ԼՂ խնդրում սպասվող ոչ բարենպաստ զարգացումների, արտաքին քաղաքական այլ ձախողումների մասին, կարծում ենք՝ առնվազն չափազանցված են, իհարկե՝ ամեն դեպքում՝ ճիշտ կլիներ, որպեսզի իշխանությունները ուշադիր հետևեին նման կարգի քննադատությանը, որը, բնականաբար, մերկապարանոց չէ։

Սակայն հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքը շատ ավելի մտահոգիչ է։ «Իրանին սպառնացող պատժամիջոցներն առաջինը չեն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեջ: Հայաստանը միշտ կարողացել է գտնել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել պահպանել միջազգային իրավունքի պահանջները, բայց միևնույն ժամանակ Իրանի հետ գերկարևոր համատեղ ծրագրեր իրականացնել: Ամերիկյան գործընկերները միշտ ըմբռնումով են մոտեցել մեր կենսական շահերին: Երբեք չեն սպառնացել մեզ «բարդ իրանական սահմանով»: Այցի հայտարարություններից մենք և, փաստորեն, ոչ միայն մենք իմացանք, որ առաջիկայում Հայաստանը կարող է ներքաշվել նաև հակաիրանական քաղաքականության մեջ, որը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Սա կարևոր լրացում է օրեր առաջ վարչապետի արած հայտարարությանը` Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մասին: Ի դեպ, հայտարարության, որի ղարաբաղյան թեմայի շուրջ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվելու էֆեկտին ականատես կլինենք հաշված շաբաթների ընթացքում», – գրել է ՊՆ նախկին նախարարը:

Դժվարանում ենք ասել՝ արդյո՞ք Հայաստանը կներքաշվի հակաիրանական կամպանիայի մեջ, թե՞ հակառակը՝ Իրանի խնդիրը հայ-ամերիկյան հարաբերություններում լարվածության օջախ կդառնա, սակայն ակնհայտ է, որ այս բարդ հարցում պաշտոնական Երևանն ակնհայտորեն առայժմ լուծումներ չունի։ Վաշինգտոնը թերևս ըմբռնումով մոտենար հայ-իրանական հարաբերությունների առանձնահատկություններին, եթե Հայաստանը մեկ այլ առիթով անվստահություն չառաջացներ ԱՄՆ-ում։ Խոսքը Սիրիա ուղարկվելիք առաքելության մասին է, որը Վաշինգտոնը համարում է մարտահրավեր իր շահերին, մանավանդ որ այդ պարագայում Երևանը գործում է բացառապես ռուսական շահերի համատքստում։

Այնուամենյնիվ, Վիգեն Սարգսյանի գրառումը շատ ավելի օբյեկտիվ կլիներ, եթե նա ձեռնպահ մնար ամեն ինչ սև գույներով ներկայացնելու մարտավարությունից կամ չփորձեր միավորներ վաստակել Մոսկվայում՝ «բացահայտելով» Հայաստանի իշխանությունների «դավադիր» արևմտամետությունը։։

Նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ գործիչները միտումնավոր են նման վարքագիծ դրսևորում, որպեսզի Մոսկվայում մեծանա անվստահութոյւնը Նիկոլ Փաշինյանի հանդեպ։

Եվ պատահական չէ, որ Մոսկվայում անմիջապես «որսում» են այն «փոխանցումները», որոնք կատարվում են Երևանից։

«Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում կոչ էին՝ ուղղված Փաշինյանին՝ վճարելու ԱՄՆ-ին կոնկրետ քայլերով այն քաղաքական աջակցության համար, որը ցուցաբերել են Փաշինյանին»,- այսօր ասել է Regnum լրատվական-վերլուծական կայքի ղեկավար Մոդեստ Կոլերովը:

ՀՀԿ գործիչները պետք է շատ ավելի պատասխանատու կեցվածք որդեգրեն՝ Մոսկվային Փաշինյանի թիմի վրա «քսի» տալու փոխարեն, մյուս կողմից՝ գործող կառավարությունը պետք է գիտակցի, որ վարվող արտաքին քաղաքականությունն ամենևին էլ համարժեք չէ այն մարտահրավերներին, որոնք ծառացել են Հայաստանի առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում