Wednesday, 15 07 2026
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը

ԱՄՆ-ի Կոնգրես կարող է ընտրվել ամերիկահայ Դանիել Թարխանյանը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում շուտով կարող է հայազգի եւս մեկ կոնգրեսական հայտնվել: Դանիել, կամ Դենի Թարխանյանը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն է, ով նոյեմբերի 6-ի ընտրություններին պայքարելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սյուզի Լիի դեմ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հաղթանակի իր հնարավորությունները Թարխանյանը գնահատում է զգույշ լավատեսությամբ.

«Դա մեծ պատիվ է ինձ համար ու հույս ունեմ՝ հայ համայնքին հպարտանալու հիմք կտամ, երբ լինեմ Վաշինգտոնում»:

Հանրապետականներին աջակցող Նեվադայում Թարխանյանն իրոք հաղթանակի լավ հնարավորություններ ունի, հատկապես հաշվի առնելով, որ նրան իր աջակցությունն է հայտնել այստեղ բազմաթիվ կողմնակիցներ ունեցող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Դենիի հայրը, բասկետբոլի տեղական թիմի մարզիչ Ջերի Թարխանյանը, Լաս Վեգասում լեգենդ էր համարվում:

«Հայրս ինձ միշտ հիշեցնում էր, թե որքան ամուր է հայ համայնքը, որքան է աջակցում միմյանց: Նա պատմում էր, որ երբ իր մայրը, խույս տալով Ցեղասպանությունից, Ամերիկա էր եկել, ոչինչ չուներ, եւ իրեն սատարում էին տեղի հայ ընտանիքները», – պատմում է Թարխանյանը:

Թարխանյանը դասական հանրապետական է: Նա սատարում է զենք կրելու իրավունքը եւ ներգաղթային կոշտ քաղաքականությունը, աջակցում Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները: Քաղաքականության մեջ Դենի Թարխանյանը մուտք է գործել 42 տարեկանում՝ իրավաբանական ընկերությունում աշխատելուց հետո: «Հայրս միշտ հարցնում էր՝ ինչո՞ւ ես ցանկանում քաղաքականության մեջ մտնել, չէ՞ որ այնտեղ հաջողության են հասնում առավել շատ սուտ ասողները», – հիշում է Թարխանյանն՝ ավելացնելով, որ հավատում է՝ հանրային ոլորտում կարող է հանրությանն առավել մեծ օգուտ բերել.

«Հանրային ծառայությունն առավել վեհ մասնագիտություններից մեկն է, եթե այնտեղ գնում ես ճիշտ մտադրություններով ու նպատակներով»:

Դենի Թարխանյանն ավելացնում է՝ որ իրեն բախտավոր է համարում, քանի որ բարդ ընտրապայքարի ամբողջ ընթացքում ստացել է նաեւ ընտանիքի լիարժեք աջակցությունը: Նրա կինը՝ Էմի Թարխանյանը ողջ ընտրապայքարի ընթացքում ամուսնու հետ միասին այցելում է ընտրողների տներ, զանգահարում եւ հանդիպումների մասնակցում:

«Միասին, կարծում եմ, մենք իրոք լավ թիմ ենք եւ թեեւ ես չափազանց զգույշ լավատեսությամբ կարող եմ ասել, որ գոհ եմ այս ընտրապայքարում ամուսնուս հնարավորություններից», – նշում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում