Friday, 10 07 2026
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Կարգին Հայկոյի «կարգին սերիալը»՝ Հոկտեմբերի 27-ին

Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ մնացել է հիշատակի օր։ 1999-ից սկսած՝ այդ օրը Հայաստանի հասարակությունը այցելում է գերազմաններ՝ հարգանքի տուրք մատուցելով ոճրագործության զոհերին։ Սակայն պարզվում է՝ կա «հպարտ» հայերի մի տեսակ, որը հավակնում է այս հարցում հակադրվել ավանդույթին, հանրային տրամադրություններին, «խմբագրել» պատմությունը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ որոշում է ստորագրել՝ հոկտեմբերի 27-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Նիստի օրակարգն, իհարկե, որևէ առնչություն չունի օրվա խորհրդի հետ, համոզված ենք նույնիսկ՝ Երևանի քաղաքապետը չի էլ հիշում այդ օրվա խորհուրդը՝ թերևս համարելով, որ Հայաստանի պատմության սկիզբը տրված է հեղափոխության մեկնարկով, կամ նույնիսկ՝ իր քաղաքապետությամբ։

Հոկտեմբերի 27-ի առավոտյան, երբ Հայաստանի հասարակությունն այցելելու է նահատակված պետական գործիչների շիրիմներին, Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում զբաղվելու է իր տեղակալաների նշանակման հույժ անհետաձգելի գործով։ Օրակագային բոլոր հարցերը վերաբերում են կամ կադրային որոշումներին, կամ էլ՝ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների ծախսերին։ Դե, բնականաբար, նիստի ավարտին էլ մի մեծ խնջույք կկազմակերպվի, որտեղ «հպարտ» քաղաքացիները կարժևորեն հոկտեմբերի 27-ը՝ որպես պաշտոններ ու հնարավորություններ բացող օր։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա հենց այսպիսի վտանգների, պետական համակարգը արժեզրկող ռիսկերի մասին էինք խոսում, երբ քաղաքապետի ընտրություններից շատ առաջ արձանագրում էինք, թե պարտադիր չէ, որ Կարգին Հայկոն նույնքան կարգին քաղաքապետ ու պաշտոնյա լինի։

Առհասարակ՝ տեղի ունեցած հեղափոխության բացասական առանձնահատկություններից մեկն այն էր, որ գործընթացը ապաքաղաքական էր ու քրեաօլիգարխիայի դեմ արդարացիորեն ընդվզած ու հաղթած հասարակությունն այդպես էլ հստակ պատկերացումներ չունի, թե հեղափոխական ալիքի վրա իշխանության եկած գործիչներն ինչպիսի պատկերացումներ ունեն երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ։

Հեղափոխության հարթակում քաղաքական միակ մարդը Նիկոլ Փաշինյանն էր՝ շրջապատված տաբեր կարգի ապաքաղաքական կերպարներով, որոնցից շատերն այսօր դարձել են պաշտոնյաներ՝ իրենց «մշակույթը» պարտադրելով Հայաստանի հասարակությանը։

«Երեբունի Երևանի» տոնակատարության հետ կապված ռաբիսությունը հազիվ էինք մարսել՝ մեզ մխիթարելով, որ բարձրաճաշակ Հայկոն նման «մշակութային» ժառանգություն է ստացել Տարոն Մարգարյանի թիմից, հիմա էլ՝ հոկտեմբերի 27-ի պաշտոնաբաժանությունը։ Հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստը ու պաշտոնները մեջ-մեջ անելն արդեն որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել Տարոն Մարգարյանի «կոռուպցիոն բուրգի» դեմ անզիջում պայքար մղելու հրամայականով, ոչ էլ ավագանու որոշ «հպարտների» արժանապատվությունը կնսեմանար, որ ողբերգական այդ օրն իրենց քաղաքացու պես պահեին ու նոր պաշտոնների «քաղցրությունը» վայելեին երկու օր ուշացումով։

Յուրաքանչյուր իշխանություն ինքն է բարիկադներ քաշում սեփական ժողովրդի ու իր միջև։ 80%-ը երևի իրականությունից կտրել է սերիալային հերոսի կարգավիճակին հրաժեշտ չտված Երևանի քաղաքապետին, ու նա որոշել է սգացող Երևանի համայանապատկերը լրացնել պաշտոնաբաժանության ու բաժակաճառերի ժամանակավրեպ «սերիալով»։ Հետո Հայկ Մարությանը թող չզարմանա, թե ինչու բարիկադ գոյացավ իր ու Երևանի, իր ու երևանցիների միջև։

Մեր համազգային վշտի օրը սեփական պաշոնների ու փառքի վայելքով կարող են տարվել միայն մոլորվածները կամ․․․ Մի խոսքով՝ ուզում ենք հուսալ, որ Կարգին Հայկոն իշխանության՝ իր համար անծանոթ միջանցքներում, դեռ կարգին մոլորվարծ է՝ ադեկվատ որոշումներ կայացնելու համար։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում