Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՀՀԿ-ն գնաց իր կուսակցական շահերը պաշտպանելու ճանապարհով՝ ընդդեմ պետական շահի. քննարկում «Առաջինում»

Ազգային ժողովում քիչ առաջ տապալվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկությունը: Ավելի շուտ, քվեարկությունը կայացավ, սակայն կողմ ձայները բավարար չէին: Այդպիսով, ՀՀԿ-ն, ըստ էության, հաստատեց, թե ինչու է պետք շուտափույթ խորհրդարանի ընտրություն: Ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտության դեպքում այդ ուժը կարող է տապալել կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պահանջում են պարզ մեծամասնությունից ավելի: ՀՀԿ-ն այսօր սաբոտաժով լավագույնս ապացուցեց խորհրդարանի ընտրությունն արագացնելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, այդ ընտրությունը պետք է անցնի հին օրենսգրքով, որի ամենախնդրահարույց դրույթ է դիտարկվում, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը, որը ՀՀԿ-ն հատուկ ներդրել էր 2017 թվականի խորհրդարանի անաղմուկ ընտրություն անցկացնելու և, ըստ էության, փողով ձայն քերելու համար:

Արձանագրենք, որ ՀՀԿ-ն այդպիսով, թերևս, կորցրեց նաև խանգարելու վերջին հնարավորությունը, քանի որ տասն օր անց, ըստ ամենայնի, խորհրդարանը կլուծարվի վարչապետի հրաժարականի արդեն գործողության մեջ մտած մեխանիզմով: Իհարկե, այստեղ կարող է առաջանալ հարցը հայտնի ռիսկի հետ կապված, ինչի վերաբերյալ, սակայն, Նիկոլ Փաշինյանը արեց զգուշացում, որ այդ դեպքում պարզապես ժողովուրդը դարձյալ պետք է հավաքվի իր օրակարգը հաստատելու: Իսկ հոկտեմբերի 2-ի փորձից ելնելով, ՀՀԿ-ի համար, թերևս, ավելի լավ է, որ 22-ին տեղի ունեցածը լինի հենց վերջինը նաև խանգարելու հնարավորության տեսանկյունից:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Գելափ ինթերնեյշնլ կազմակերպության» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Նավասարդյանը և քաղաքագետ Արմեն Բաղադասարյանը:

«ԸՕ նախագծի քվերակության արդյունքը վերջնական չենք կարող համարել, դեռևս հնարավոր է բանակցությունների արդյունքում ՀՀԿ-ն կողմ քվեարկի նախագծին,- նշեց Ա. Բադալյանը: -Եթե դա տեղի չունենա, և ընտրությունների գնանք գործող ԸՕ-ով, դա վատագույն տարբերակը չէ՝ անգամ վարկանշային ընտրակարգը»: Բադալյանի կարծիքով՝ վարկանշային ընտրակարգի դեպքում հանրապետականը միանշանակ տուժելու է:

Ա. Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ եթե միայն համամասնական ընտրակարգով ընտրություններ լինեին, ՀՀԿ-ն ընդհանրապես շանս չէր ունենա, իսկ ռեյտինգային ընտրակարգով հույս ունի որոշակի ձայներ ստանալ. «Բայց սխալվում են. ՀՀԿ-ն շանս չունի հայատնվելու խորհրդարանում»,- նշեց քաղաքագետը: Նա նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ն, ընդդեմ պետական շահի, գնաց իր կուսակցական շահերը պաշտպանելու ճանապարհով:

Ա. Նավասարդյանի կարծիքով՝ նոր Ընտրական օրենսգիրքը ՀՀԿ-ին ավելի շատ հնարավորություն է ընձեռում, քանի որ նոր ԸՕ-ով անցումային նվազագայուն շեմը սահմանված է 2 տոկոս, և հավանական է, որ ՀՀԿ-ն այդ շեմը հաղթահարի:

Անդրադառնալով վերջին շրջանի պաշտոնյաների նշանակմանը և Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ բարիկադները քանդելու փուլ թևակոխելու վերաբերյալ, Ա. Բաղդասարյանն ընդգծեց, որ հասարակության մեջ բարիկադներ չեն եղել. «Բարիկադների փոխարեն մեզ մոտ եղել են փշալարեր, որոնց մի կողմում եղել է ժողովուրդը, մյուս կողմում՝ իրավապահները:
Ցանկացած իշխանություն ունենում է կադրային սով և օգտվում է նախորդ իշխանությունների պրոֆեսիոնալ կադրերից, բայց պետք է լինի կարմիր գիծ, որից այն կողմ չի կարելի անցնել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում